Երկուշաբթի, 27 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Նրան որ իսկական թուրքերը չհաղթեցին, հաստատ չեն հաղթի նաև թուրքի գործակալները». Նաիրի Հոխիկյան

«Նրան որ իսկական թուրքերը չհաղթեցին, հաստատ չեն հաղթի նաև թուրքի գործակալները». Նաիրի Հոխիկյան
123
Այսօր, 14:36

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Մի քանի օր առաջ Կանդազի հետ զրուցում էինք, ասաց՝ չգիտեմ, թե այս ծանր օրերին ինչ կլինի ինձ հետ, ինչքան ներքին թշնամիների կհանդիպեմ, չգիտեմ, ընտրություններից հետո ինչ վիճակում կլինեմ, բայց գիտեմ, որ Արցախում պայքարում էի արտաքին թշնամու դեմ, որ անվտանգ լինի մեր ֆիզիկական սահմանը, հիմա պայքարում եմ, որ հաղթենք ներքին թշնամուն ու ոտքի հանենք մեր երկիրը։
Հրաժեշտին ասացի՝ դե լավ, մինչև հաղթանակը արի նկարվենք, որ հետո այս օրերը հիշենք) Ծիծաղեցինք, ասաց՝ գործերդ պրծի, արի սուրճ խմենք, խոսենք։ Խոստացա։
Կանդազը ուժեղ հայ է։ Նրան որ իսկական թուրքերը չհաղթեցին, հաստատ չեն հաղթի նաև թուրքի գործակալները»:

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան