Երկուշաբթի, 27 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Նիկոլ Փաշինյանը փորձում է համատարած վախ սերմանել»․ Ոսկան Սարգսյան

«Նիկոլ Փաշինյանը փորձում է համատարած վախ սերմանել»․ Ոսկան Սարգսյան
100
Այսօր, 16:12

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Հայաստանում համատարած վախ սերմանել.
Բերման են ենթարկել Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, հայտնի հետախույզ, հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որը Սամվել Կարապետյանի աջակիցն է։ Այսպիսի ձերբակալություններով Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանում համատարած վախ սերմանել։ Որպեսզի ԱԺ ընտրություններից առաջ մարդիկ վախենալով, որ իրենք կարող են լինել հաջորդ ձերբակալվածը՝ հեռու մնան ընդդիմությունից, քաղաքական պայքարից»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան