Բաքվից արձագանքել են Ստեփանակերտի հայկական եկեղեցիների քանդման վերաբերյալ Մայր Աթոռի հայտարարությանը

Կովկասի մահմեդականների վարչությունը մեկնաբանել է օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդման վերաբերյալ Էջմիածնի հայտարարությունը՝ այն անվանելով «թշնամանքի և ապատեղեկատվության դրսևորում»:
«Օկուպացիայի ընթացքում կառուցված երկու ապօրինի շինությունների քանդումը չի կարող դիտարկվել՝ որպես կրոնական կամ մշակութային ժառանգության ոչնչացում», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ 2023 թվականին Ադրբեջանի կողմից իբրև թե «իր տարածքների նկատմամբ լիակատար ինքնիշխանության վերականգնումից հետո այս կառույցները, որոնք ծառայել են որպես օկուպացիայի խորհրդանիշներ, երկար ժամանակ մնացել են անփոփոխ»։ Նաև նշվում է, որ «նախկին ներքին տեղահանված անձինք, որոնք վերադարձել են իրենց հայրենի հողեր, բազմիցս դիմել են պետական մարմիններին և դատարաններին՝ պահանջելով ապամոնտաժել օկուպացիայի ընթացքում կառուցված կառույցները»։ Ըստ հայտարարության՝ «միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ օկուպացված տարածքներում օկուպացիոն ուժի կողմից կառուցված կառույցները համարվում են անօրինական և ենթակա են քանդման»։
Վարչությունից նշել են, որ «նման կառույցների քանդման համար կան ինչպես իրավական, այնպես էլ բարոյական հիմքեր, այդ թվում՝ հաշվի առնելով Ղարաբաղյան առաջին պատերազմի իրադարձությունները»։

Ռուստամ Ստեփանյանը (Չաղ Ռուստամ) կրկին կալանավորվել է
4016:48
Տեսանյութ է տարածվել՝ ինչպես է տղամարդը 15 հեռուստացույց կոտրում (տեսանյութ)
13215:16
«Ի՞նչ եք էդ մարդուց ուզում»․ Նիկոլայ Թորոսյան
8114:48
«Տղաս առողջական խնդիրներով պայմանավորված տարկետում ունի»․ Լուսինե Բադալյան (տեսանյութ)
8613:36
«Լուրջ իրավիճակ է ստեղծվել Երևան-Մեղրի մայրուղու վրա»․ Շիրակ Բունիաթյան
11012:18
«Ամառվա ամենապիկ սեզոնին որոշել են քանդել ու «նորոգել» ասֆալտապատ ճանապարհը»․ Շիրազ Խաչատրյան
7812:12
Մոր կողմից լքված նորածնին անվանակոչել են Սոսե
8912:00
«Ահա թե ինչ է լինում, երբ փոքրիկ մարդկանց թվում է, թե մեծ իշխանություն ունեն»․ Արմեն Վարդանյան (տեսանյութ)
9311:36