Երկուշաբթի, 27 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես». Ռուբեն Մխիթարյան

«Քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես». Ռուբեն Մխիթարյան
167
Այսօր, 18:04

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կանդազին էլ բռնեցին.
Ուրեմն 8 տարի կառավարում ես ու միայն ընտրություններից մի քանի ամիս առաջ Բանակում ծառայությունը կրճատում ես, թոշակները բարձրացնում ես, առողջապահական համակարգին միլիարդներ ես հատկացնում, գյուղացուն 0 տոկոսով վարկեր ես սկսում տրամադրել, գիշեր ցերեկ համերգներ, քեֆ ուրախություններ ես ֆինանսավորում ու դա համարում ես, որ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ չէ: Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես:
Ինչ խոսք, ընտրությունները ՇԱՏ ԱՐԴԱՐ, ԱԶՆԻՎ ՈՒ ՀԱՎԱՍԱՐ պայմաններում են անցնելու»:

Աղբյուրը`   Ռուբեն Մխիթարյան