«Հայաստանի հետ Թուրքիայի քաղաքականության տրամաբանության հատվածը` ամերիկյան ամսագրում». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամերիկյան հեղինակավոր Foreign affairs-ն այսօր հրապարակել է Ասլի Այդընթաշբաշի «Իրանի պատերազմի սպառնալիքը Թուրքիայի համար» հոդվածը, որը բավականին հետաքրքիր վերլուծություն է, ընդ որում՝ ոչ միայն Իրանի դեմ պատերազմի համատեքստում Թուրքիայի վրա բացասական ազդեցության, այլև ընդհանուր տարածաշրջանային համատեքստում։
Առանձնացրել եմ Հայաստանի հետ Թուրքիայի քաղաքականության տրամաբանության հատվածը, որը կարծում եմ որոշակի օբյեկտիվություն ունի, թեպետ վերապահումներ ունեմ.
«Հայաստանի հետ սահմանի բացումը կարող է ամրապնդել այսպես կոչված Միջին միջանցքը՝ Հարավային Կովկասով և Կենտրոնական Ասիայով անցնող ուղղությամբ։ Այսպիսի քայլը կնվազեցնի Անկարայի կախվածությունը ավելի անկայուն հարավային առևտրային ուղիներից՝ տարածաշրջանում էներգամատակարարման և նավագնացության ոլորտներում առկա լուրջ խափանումների պայմաններում։
Անմիջական սահմանների վրա կայունության ձևավորումը կարող է օգնել Թուրքիային դառնալ կարևոր առևտրային հանգույց և ամրապնդել նրա դիրքերը հետպատերազմյան կարգում, որը ձևավորվում է հիմնված առևտրի և կապերի վրա, այլ ոչ թե մշտական ճգնաժամի պայմաններում»:
«The Iran War’s Threat to Turkey»
(Նույնիսկ կողքից մնալու դեպքում Անկարան բախվում է հակահարվածների)
Aslı Aydıntaşbaş
27 ապրիլի, 2026 թ.»:

«Անթույլատրելի է փաստաբանին լռեցնել, վախեցնել, ճնշել․ միևնույն է, չի ստացվի»․ Աննա Ծառուկյան
4203:06
«ԽՍՀՄ փլուզումից հետո ծնված արցախցիների անձնագրերում ծննդավայրն Ադրբեջան գրելը սադիստական քայլ է»․ Թաթուլ Հակոբյան
6702:06
«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան
12601:07
«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան
7300:48
«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան
6700:42
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
117Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
79Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
78Երեկ, 22:42