«Մեկ է` ծուռ են տշելու». Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեկ է՝ ծուռ են տշելու․․․
Բոլոր իշխանությունների երկրպագու Արթուր Աբրահամը շատ էր ոգևորվել, որ Փաշինյան Նիկոլն իր անունով մանկապատանեկան մարզահամալիր է փորձում կառուցել։ Խորհորդ կտամ շատ չոգևորվել, մեկ է՝ ծուռ են տշելու։ Գյումրիում 2021 թվականին մեծ խաբարով հայտարարեցին, թե Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» սպորտային նոր համալիր են կառուցում։ Գումարը տվեցին, մի երկու տարի շինարարություն էին անում, բայց պարզվեց, որ պետության կողմից կազմված նախագիծը սխալ հաշվարկներով է արվել։ Ու ստացվեց «ուստա փախի՝ պատը վրադ է գալիս» իրավիճակ։ Այսինքն, շենքը այնպես էին կառուցել, որ փլվելու վտանգի տակ էր։
Սկզբից շինարարությունը կասեցրին, հետո սկսեցին քանդել սխալ նախագծով կառուցածը։ Հիմա էլ, ինչքան տեղյակ եմ՝ ավելի շատ քանդում են, քան կառուցում։
Այսինքն, Փաշինյան Նիկոլի իշխանությունը այնպիսի «որակյալ» կադերեր է հավաքել, որ 5 տարի է մի մարզահամալիր չեն կարողանում ավարտել։
Վանաձորում սպորտային համալիր կառուցելու ամբողջ աղմուկից վերջում նստվածք է մնալու Արթուրի փառաբանող հայտարարությունները առ Նիկոլ»։

«Անթույլատրելի է փաստաբանին լռեցնել, վախեցնել, ճնշել․ միևնույն է, չի ստացվի»․ Աննա Ծառուկյան
4203:06
«ԽՍՀՄ փլուզումից հետո ծնված արցախցիների անձնագրերում ծննդավայրն Ադրբեջան գրելը սադիստական քայլ է»․ Թաթուլ Հակոբյան
6702:06
«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան
12601:07
«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան
7300:48
«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան
6700:42
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
117Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
79Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
78Երեկ, 22:42