ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել իր տարեկան գագաթնաժողովներից` Թրամփին հետ չհանդիպելու նպատակով

ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միջև լարվածության աճի ֆոնին ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել իր տարեկան գագաթնաժողովներից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով վեց աղբյուրների։
«Հյուսիսատլանտյան դաշինքը քննարկում է իր տարեկան գագաթնաժողովներից հրաժարվելու հարցը։ Նման քայլը կարող է օգնել խուսափել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա պաշտոնավարման վերջին տարում հնարավոր լարված հանդիպումից», - նշվում է զեկույցում։
Ինչպես պարզաբանում է զեկույցը, Սպիտակ տան վարչակազմը բազմիցս սուր քննադատության է ենթարկել պաշտպանական դաշինքի շատ անդամների, վերջերս մեղադրելով որոշներին Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողություններին անբավարար աջակցության համար։
Ապրիլի 22-ին Politico-ն հաղորդել է, որ Վաշինգթոնը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին դասակարգել է՝ որպես «օրինակելի» և «վատ»։
Ապրիլի 1-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրջորեն քննարկում է ԱՄՆ-ի դուրսբերումը Հյուսիսատլանտյան դաշինքից։ Դրա պատճառը դաշինքի կողմից Թեհրանի դեմ Վաշինգթոնի ռազմական գործողությանն աջակցելուց հրաժարվելն էր։ Նախագահը ՆԱՏՕ-ն անվանել է «թղթե վագր» և ընդգծել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես տեղյակ է եղել այս փաստի մասին։

«Անթույլատրելի է փաստաբանին լռեցնել, վախեցնել, ճնշել․ միևնույն է, չի ստացվի»․ Աննա Ծառուկյան
4203:06
«ԽՍՀՄ փլուզումից հետո ծնված արցախցիների անձնագրերում ծննդավայրն Ադրբեջան գրելը սադիստական քայլ է»․ Թաթուլ Հակոբյան
6702:06
«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան
12601:07
«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան
7300:48
«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան
6700:42
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
117Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
79Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
78Երեկ, 22:42