Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնական բողոք է ներկայացրել WORLD BOXING-ին

Բրազիլիայում ավարտված բռնցքամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունում գերծանր քաշային Դավիթ Չալոյանի եզրափակիչ մենամարտից հետո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնական բողոք է ներկայացրել WORLD BOXING կազմակերպությանը: Եզրափակիչում հայ բռնցքամարտիկը մրցավարների վիճահարույց որոշմամբ պարտություն էր կրել Ադրբեջանի ներկայացուցչից, գրում է «Արմսպորտ»-ը:
«Հայաստանի հավաքականը Աշխարհի գավաթն ավարտեց մեկ արծաթե մեդալով։ Դավիթ Չալոյանը դարձավ փոխչեմպիոն, թեպետ Չալոյանին եզրափակիչ մենամարտում հաղթանակ պետք է շնորհվեր, սակայն հերթական անգամ մրցավարները աչքի ընկան անհասկանալի որոշումներով 3-2 հաշվով մենամարտը նվիրելով մրցակցին։ Մրցավարական անտրամաբանական բազմաթիվ որոշումների պատճառով մեր որոշ մարզիկներ էլ զրկվեցին մեդալից։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ արդեն իսկ բողոք է ներկայացրել WORLD BOXING և հետամուտ է լինելու, որպեսզի մրցավարական անարդար որոշումները վերլուծվեն ու հետաքննվեն, իսկ մեղավորները պատժվեն», — նշված է ՀԲՖ-ի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Աշխարհի գավաթի խաղարկությունում Չալոյանը տպավորիչ ճանապարհ էր անցել մինչև եզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում հայ մարզիկը վստահ առավելության էր հասել Թուրքիան ներկայացնող բռնցքամարտիկի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում գրագետ ու դիտարժան պայքարում պայքարից դուրս էր թողել 2025 թվականի աշխարհի փոխչեմպիոն, ուզբեկ Ջախոնգիր Զակիրովին:

«Անթույլատրելի է փաստաբանին լռեցնել, վախեցնել, ճնշել․ միևնույն է, չի ստացվի»․ Աննա Ծառուկյան
4203:06
«ԽՍՀՄ փլուզումից հետո ծնված արցախցիների անձնագրերում ծննդավայրն Ադրբեջան գրելը սադիստական քայլ է»․ Թաթուլ Հակոբյան
6702:06
«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան
12601:07
«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան
7300:48
«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան
6700:42
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
117Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
79Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
78Երեկ, 22:42