Չգիտեն՝ ինչպես լուծել տնային կալանքի տակ գտնվողների քվեարկության հարցը․ «Հրապարակ»
![]() 113 Այսօր, 09:06 «Հրապարակ»-ը գրում է․ «Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես են հունիսի 7-ին ընտրելու կալանավայրերում գտնվող այն անձինք, որոնք ընտրելու իրավունք ունեն: Պարզվեց՝ ԿԸՀ-ն շրջիկ քվեատուփով պետք է այցելի կալանավայրեր, ՔԿՀ-ներում ընտրատեղամասեր են բացվելու, որոնց կկարողանան ՀՀ քաղաքացիները մասնակցել: Մեզ ուղարկված պատասխանից պարզ դարձավ, որ այդ հարցը լուծված չէ․ «Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրության իրավունքի իրացման պատշաճ կազմակերպման թեմայով: Քննարկման ընթացքում ներկաներն անդրադարձել են ընտրական իրավունքի իրացման գործող ընթացակարգերին, տնային կալանքի տակ գտնվող անձանց պարագայում առկա խնդիրներին և հնարավոր լուծումներին։ Արդյունքում կողմերը ձեռք են բերել համագործակցության պայմանավորվածություն՝ համապատասխան մարմինների համակարգմամբ կազմակերպչական աշխատանքների իրականացման և անհրաժեշտ ընթացակարգերի հստակեցման նպատակով»։ Մեզ հասած տեղեկություններով՝ պատկան մարմինները մի քանի տարբերակ են մտածում․ ընտրության օրը «տնային կալանքի» տակ գտնվող անձանց ուղեկցեն ընտրատեղամասեր ՆԳՆ աշխատակիցները, կամ շրջիկ քվեատուփն այցելի նրանց․ վերջնական լուծում դեռ չկա, խճճվել են։ Նշենք, որ Հայաստանում «տնային կալանք» խափանման միջոցը ներդրվել է նոր Քրեադատավարական կարգավորումների շրջանակում։ Այն ուժի մեջ է մտել 2023 թվականի հուլիսի 1-ից, երբ ուժի մեջ մտավ նոր Քրեական դատավարության օրենսգիրքը»։ |

«Առաջարկ ունեմ Շենգավիթի ոստիկանության բաժնին»․ Նաիրի Հոխիկյան
3010:18
«Նիկոլը պարզապես թշնամի է»․ Աղասի Ենոքյան
7809:42
Չգիտեն՝ ինչպես լուծել տնային կալանքի տակ գտնվողների քվեարկության հարցը․ «Հրապարակ»
10009:06
Եկեղեցում երիտասարդին հարվածած Փաշինյանի թիկնապահին արգելել են հանրային վայրերում երևալ. «Ժողովուրդ»
11008:54
Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
13508:24
Արթուր Ավանեսյանը 2 ամսով կալանավորվել է (տեսանյութ)
13706:48
«Արսեն Խառատյանը մի ուշագրավ հայտարարություն արեց». Հայկ Այվազյան
20402:06
«Նիկոլ Փաշինյանը ճանապարհների ասֆալտապատումները ներկայացնում է այնպես, կարծես թե ինքը բարեգործություն է արել». Ոսկան Սարգսյան
16901:06
