Երեքշաբթի, 28 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում»․ Միհրան Մախսուդյան

«Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում»․ Միհրան Մախսուդյան
153
Այսօր, 11:24

Պահեստազորի գնդապետ, «Սրբազան պայքար»-ի աջակից Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես այլևս չեմ զարմանում այն մարդկանց վրա, ովքեր հրճվում են պատերազմ անցած տղայի՝ մեր ընկեր Արթուրի (Կանդազի) ձերբակալությամբ։ Դա արդեն ոչ թե կարծիք է, այլ բարոյական անկման ցուցիչ։ Նույն ոճով է ուրախանում թշնամին, և ցավալին այն է, որ դուք նույն հարթության վրա եք կանգնում։
Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում։ Մի պահ փորձեք հասկանալ՝ ինչի վրա եք ծափ տալիս։ Սա ոչ թե քաղաքականություն է, այլ մարդկայնության բացարձակ բացակայություն։
Գոնե մի քիչ թասիբ ու նամուս ունեցեք։ Մի մտածեք ու մի վարվեք այնպես, ինչպես թշնամին է սպասում ձեզնից։ Սա արդեն պարզապես ամոթ է»։