Երեքշաբթի, 28 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ռեժիմի քայլերի հիմքում կռվող մարդու կերպարի վարկաբեկումն է»․ Տիգրան Աբրահամյան

«Ռեժիմի քայլերի հիմքում կռվող մարդու կերպարի վարկաբեկումն է»․ Տիգրան Աբրահամյան
96
Այսօր, 10:30

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կանդազի մասին իշխանական քարոզչությունը ինչ էլ գրի, ինչ հոդված էլ «կախի», ազատությունից զրկի, մեկ է՝ մարդը 3 տասնամյակ կռիվ տված, հայրենիքին ծառայություն մատուցած և մարտադաշտը երբեք չլքած մարտիկ է, ում այս ոճով վարկաբեկել անհնար է:
Գործող կառավարիչը հատուկ անձնական հակակրանք ունի բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր չեն փախչել, ովքեր սկզբունքներ ունեն, ովքեր մարդկանց ճակատին ասում են ճշմարտությունը:
Ռեժիմի քայլերի հիմքում առաջին հերթին կռվող մարդու կերպարի վարկաբեկումն է, որովհետև սրանց մարտնչող մարդիկ խանգարում են. սրանց ձեռնտու են միայն հնազանդվող, դեկորացիայի դեր ունեցող և գլուխները կախ որոշում-հրաման կատարող զինվորականները»: