Երեքշաբթի, 28 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Կանդազի լեգենդի սահուն ինտեգրումը հունից հանել է Գերագույն գլխավոր շրջմոլիկին»․ Արեգ Սավգուլյան

«Կանդազի լեգենդի սահուն ինտեգրումը հունից հանել է Գերագույն գլխավոր շրջմոլիկին»․ Արեգ Սավգուլյան
129
Այսօր, 10:48

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հակակոռուպցիոնի տրամաբանությամբ, եթե ընդդիմությունն է խոստում տալիս՝ դա ընտրակաշառք է, իսկ եթե իշխանությունը՝ նախընտրական քարոզչություն։
Արթուր Ավանեսյանի (Կանդազ) կալանավորումը հստակ մատնանշում է այս իշխանությունների՝ գալիք համապետականին պարտվելու, սարսափի նշաձողի բարձրագույն սանդղակը։
Կանդազի լեգենդի սահուն ինտեգրումը որպես անվտանգ և կայուն Հայաստանի նախընտրական խորհրդանիշներից մեկի, հունից հանել է Գերագույն գլխավոր շրջմոլիկին և նրա դասալիքների թափառախմբին, և նրանք որոշեցին այսկերպ վրեժ լուծել։ Ձեռագիրը ստանդարտ է, ինչ որ մոնտաժված ձայնագրության տարածում, հանրային կարծիքի ձևավորում՝ իրականում ապակողմնորոշում, անմեղության կանխավարկածի ոչնչացում, քաղաքական մրցակիցներից գող ու ավազակի (քվեների) կերպարի կերտում և ապա տվյալ անձի մեկուսացում՝ ազատազրկում կամ տնային կալանք։
Հ.Գ. ՔՊ-ն ջախջախիչ պարտություն է կրելու և արդեն հիվանդագին նշանները ախտորոշվում են դեռ բուն ընտրությունները չսկսած»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան