Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր
![]() 189 Այսօր, 11:18 Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր․ այս մասին «Նյուզ»-ին տեղեկացրել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ «Ռուբեն Վարդանյանի ընտանիքից տեղեկություն ունեմ, որ Ազգային անվտանգության ծառայության ենթակայության ներքո գտնվող քննչական մեկուսարանից նրան տեղափոխել են Արդարադատության նախարարության ենթակայության քրեակատարողական հիմնարկ՝ Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: Մեր տեղեկություններով, այս հաստատություն են տեղափոխվել նաև այլ հայ գերիներ: Ոչինչ հայտնի չէ նոր հաստատությունում նրա և մյուս գերիների պահման պայմանների մասին»,- հայտնել է Սիրանուշ Սահակյանը՝ մտահոգություն հայտնելով, որ այս հարցում թափանցիկություն չկա և խախտվում են միջազգային իրավունքի նորմերով սահմանված երաշխիքները։ «Նախապես ընտանիքի անդամներին չեն հայտնել, թե որտե՞ղ, ե՞րբ են տեղափոխվում ու ռեժիմի, զանգերի մասով ի՞նչ փոփոխություններ են լինելու: Չկա հավաստի տեղեկություն նրանց առողջության, բժշկական օգնության հասանելիության, տարրական կենսապայմանների մասին»,- նշել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը: |

Բյուրեղավանում խմելու ջրի մեջ հայտնաբերվել են շեղումներ
5112:36
Նոր կենսաչափական անձնագիրն՝ առանց Արարատ լեռան (տեսանյութ)
6512:30
«Արտերկրում ընտրակաշառք վերցնողները «Զվարթնոց»-ում և մյուս անցակետերում անմիջապես ձերբակալվելու են». Ռուբեն Ռուբինյան
12612:00
Վաղը Երևանում որոշ փողոցներ փակ են լինելու
11111:56
«Կենսաչափական անձնագիրը կարմիր երանգ կունենա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10711:54
«Ջիլիզա գյուղի փոխանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»․ Նազելի Բաղդասարյան
9511:36
«Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում»․ Միհրան Մախսուդյան
15011:24
Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր (տեսանյութ)
17111:18
