Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ»

Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ»
147
Այսօր, 09:12

«Հրապարակ»-ը գրում է. «Ուժային կառույցների մեր աղբյուրները հայտ­նում են, որ վերջին շաբաթներին նախընտրական «զտում» է սկսվել ՆԳ և պաշտպանության համակարգերում։
Ովքեր թեկուզ հեռավոր բարեկամություն կամ մտերմություն ունեն ընդդիմադիր շրջանակների հետ, ազատվում են աշխատանքից՝ «այլևս նպատակահարմար չենք գտնում համատեղ աշխատանքը» բացատրությամբ, հետո «չերեզներով» տեղեկացնում են, որ ընդդիմության հետ կապի պատճառով են հեռացրել։

Ընդ որում՝ զավեշտն այն է, որ որոշ մարդկանց ազատել են, դիցուք, մի ընդդիմադիր բարեկամի պատճառով, որի հետ տվյալ աշխատողը վերջին անգամ, ասենք, 3-4 տարի առաջ է հանդիպել»: