Շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հայտնի է, որ «Քաղպայմանագրի» նախընտրական մարզային շտաբների ղեկավարներ են նշանակվել մարզպետները։ Որոշ տեղեկություններով՝ ՔՊ շտաբը նրանց անսահմանափակ հնարավորություններ է տվել, միայն թե կարողանան ձայն բերել իրենց ուժի համար։
Օրինակ, մարզպետները շտաբային աշխատանքի են ընդունում տասնյակ աշխատողների՝ սեփական հայեցողությամբ եւ շատ բարձր աշխատավարձերով, որպեսզի այդ աշխատողները, որոնք իրականում դասական «տասովշչիկներ» են, կարողանան իրենց համայնքներում մարդկանց այս կամ այն կերպ շահագրգռելով՝ ընտրության տանել և ձայներ ապահովել իշխանությունների համար։
Մեզ ասացին, որ մարզային շտաբների աշխատողների քանակը կոնկրետ ու սահմանափակ չէ՝ ամեն ինչ կախված է տվյալ մարզի, տեղանքի առանձնահատկություններից, հանրային տրամադրություններից:
Մարզպետներն ընդամենը հաստիքացուցակ են ուղարկում կենտրոնական շտաբի պետ Արայիկ Հարությունյանին, որը հաստատում է կամ խմբագրումներ է անում, եւ, ըստ այդմ, համապատասխան ֆինանսավորում է տրամադրվում շտաբներին։
Մի խոսքով, մարզպետների քեֆին քեֆ չի հասնի՝ եկել է մեծ «խոպանի» ու պղտոր ջրում ձուկ որսալու ժամանակը»:

«Անթույլատրելի է փաստաբանին լռեցնել, վախեցնել, ճնշել․ միևնույն է, չի ստացվի»․ Աննա Ծառուկյան
4203:06
«ԽՍՀՄ փլուզումից հետո ծնված արցախցիների անձնագրերում ծննդավայրն Ադրբեջան գրելը սադիստական քայլ է»․ Թաթուլ Հակոբյան
6702:06
«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան
12601:07
«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան
7300:48
«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան
6700:42
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
117Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
79Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
78Երեկ, 22:42