Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի

706
Չորեքշաբթի, 29 ապրիլի, 2026 թ., 21:18
Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք Հաղթանակի շքերթին ռազմական տեխնիկայի շարասյուն չի լինի։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ստեղծված օպերատիվ իրավիճակի պատճառով Սուվորովի և Նախիմովի անվան ռազմական ուսումնարանների, կադետական կորպուսի ուսանողները, ինչպես նաև ռազմական տեխնիկայի շարասյունը այս տարի չեն մասնակցի ռազմական շքերթին»,- հայտարարել է գերատեսչությունը։ Այնուամենայնիվ, նախարարությունը հավելել է, որ շքերթին կմասնակցեն ինքնաթիռներ։
Վերջին անգամ Հաղթանակի օրվա շքերթը Մոսկվայում առանց ռազմական տեխնիկայի անցկացվել է 2007 թվականին։

«ԽՍՀՄ փլուզումից հետո ծնված արցախցիների անձնագրերում ծննդավայրն Ադրբեջան գրելը սադիստական քայլ է»․ Թաթուլ Հակոբյան
5902:06
«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան
11701:07
«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան
7000:48
«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան
6400:42
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
111Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
76Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
76Երեկ, 22:42
«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
123Երեկ, 16:48