«Միացյալ Նահանգները կվերականգնի իր գերիշխանությունն Արևմտյան կիսագնդում». Փիթ Հեգսեթ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ռազմական գործողություններ իրականացնել Արևմտյան կիսագնդում, եթե անհրաժեշտ լինի՝ ամերիկյան շահերը առաջ մղելու համար։
«Մենք պատրաստ ենք բարի կամքով աշխատել մեր հարևանների հետ, բայց նրանք պետք է նպաստեն մեր ընդհանուր շահերի պաշտպանությանը։ Եթե նրանք դա չանեն, Պաշտպանության նախարարությունը պատրաստ է ձեռնարկել նպատակային և վճռական գործողություններ, որոնք կխթանեն ԱՄՆ-ի շահերը», - ասվում է նրա բացման խոսքի տեքստում, որը պատրաստվել է Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի լսումների համար։
Փենթագոնի ղեկավարի խոսքով՝ «Միացյալ Նահանգները կվերականգնի իր գերիշխանությունը Արևմտյան կիսագնդում»՝ տարիներ շարունակ անտեսումից հետո։ Նա որպես Արևմտյան կիսագնդի հիմնական տարածքների օրինակներ նշել է Պանամայի ջրանցքը, Մեքսիկական ծոցը և Գրենլանդիան, որոնց նկատմամբ Միացյալ Նահանգները պետք է ունենա անարգել ռազմական և առևտրային մուտք։ Հեգսեթը նաև հավելել է, որ Վաշինգթոնը թույլ չի տա իր հակառակորդներին տեղակայել ռազմական ուժեր «կամ այլ սպառնալից հնարավորություններ» Արևմտյան կիսագնդում։

«Անթույլատրելի է փաստաբանին լռեցնել, վախեցնել, ճնշել․ միևնույն է, չի ստացվի»․ Աննա Ծառուկյան
4203:06
«ԽՍՀՄ փլուզումից հետո ծնված արցախցիների անձնագրերում ծննդավայրն Ադրբեջան գրելը սադիստական քայլ է»․ Թաթուլ Հակոբյան
6702:06
«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան
12601:07
«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան
7300:48
«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան
6700:42
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
117Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
79Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
78Երեկ, 22:42