«Ներկայիս քաղաքականությունը շարունակելու դեպքում աճում է պատերազմի ռիսկը». Հակոբ Բադալյան
![]() 119 Այսօր, 11:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Վստահեցնում եմ, սեպտեմբերին պատերազմ չի լինի, որովհետեւ չի լինի Փաշինյանը, երեկ հեռոուստաընկերությունների լրագրողների հետ ասուլիսում հայտնում է Սամվել Կարապետյանը: Ես իհարկե չեմ կարող ասել՝ սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետի պաշտոնին կլինի, թե ոչ, բայց ինքնին այս հանգամանքը արժանի է ուշադրության լայն իմաստով: Այստեղ կարող է դիտարկվել, որ Սամվել Կարապետյանի հայտարարությունը պարզապես նախընտրական-քարոզչական է: Չգիտեմ: Իհարկե Կարապետյանը նախընտրական գործընթացի մեջ է եւ բնականաբար այն պարունակում է նախընտրական հաշվարկներ: Ես սակայն ինքս պարբերաբար անդրադարձել եմ պատերազմի ու խաղաղության այս թեմային, դրա «հիմքով» իշխանության կառուցած նախընտրական շանտաժին, մատնանշելով, որ ըստ էության պատերազմահենը այն անձնատուր քաղաքականությունն է, որ ներկայումս վարում է պաշտոնական Երեւանը: Եվ այդ իմաստով, այո՝ եթե չլինի այդ քաղաքականությունը, ապա էապես կաճի պատերազմ չլինելու հավանականությունը: Եվ հակառակը՝ ներկայիս քաղաքականությունը շարունակելու դեպքում աճում է Հայաստանի հանդեպ պատերազմի, այն էլ՝ «միջազգայնորեն լեգիտիմ» պատերազմի ռիսկը, եթե նույնիսկ այդ ռիսկը կարճաժամկետ հեռանկարում չէ: Եվ բացատրել եմ, որ խնդիրը հենց ներկայիս վարվող քաղաքականության «մեթոդաբանությունն» է: Եթե Հայաստանը «պատերազմ չլինելու» բարձրաձայն բանաձեւ է հռչակել Ադրբեջանի քայլերին, պահանջներին, պայմաններին որեւէ առարկություն չլինելը, բացարձակ համաձայնություն հայտնելը, դրանով իրենց դրել է թակարդի, ծուղակի մեջ: Որովհետեւ, Ադրբեջանի այդ պայմանները, հավակնությունները, պահանջները կարող են ունենալ ինտենսիվության ամենատարբեր աստիճան ու դրսեւորում, բայց չեն ունենալու վերջ: Մինչդեռ դրանց հանդեպ Հայաստանի ադապտացիան չի կարող շարունակվել անվերջ, անգամ եթե շարունակվի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Հետեւաբար, Նիկոլ Փաշինյանը անխուսափելի հասնելու է այն կետին, որտեղ ստիպված է լինելու առարկել Ադրբեջանին: Եվ այդ կետը դառնալու է Հայաստանի դեմ պատերազմի առիթը, որ այսօր իր քաղաքականությամբ տալիս է Փաշինյանը: Այլ կերպ ասած, Ադրբեջանը նախապատրաստում է նոր պատերազմի՝ «միջազգայնորեն լեգիտիմ» հիմք: Եվ հետեւաբար, քանի դեռ նա ընդամենը այդ հիմքը «գցելու» փուլում է, Հայաստանի հանրությունը պետք է կարողանա փոխել վարվող քաղաքականությունը, հետեւաբար՝ փոխել այն վարողին»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Դուք մեր ձայներով հարստացաք, իսկ մենք՝ հետ գնացինք»․ Ալիսա Մուրադյան (տեսանյութ)
5512:18
«Անպայման գնացեք ընտրության․ յուրաքանչյուրիդ ընտրությունը ճակատագրական է»․ Արտակ Զաքարյան
7412:06
«Թող գա մեր հանարակացարանի շենքը, գիշերը այդտեղ ապրի»․ վարդաշենցիների բողոքի ակցիան՝ կառավարության դիմաց (տեսանյութ)
8411:48
«Սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
11411:12
«Ներկայիս քաղաքականությունը շարունակելու դեպքում աճում է պատերազմի ռիսկը». Հակոբ Բադալյան
11011:06
«Գազ տվեք՝ դրայվ տվեք»․ Մհեր Մկրտչյան
12410:24
«ԱՄՆ քաղաքացիության վերաբերյալ ապացույցը պետք է ներկայացնեք Վիզաների ազգային կենտրոն»․ ԱՄՆ դեսպանատուն
10710:18
«Պետբյուջեի, հարյուրավոր միլիոն դոլարների վարկերի գումարները ձեզ չի հերիքո՞ւմ, հիմա էլ դրամահավաք եք անում». Ոսկան Սարգսյան
15210:06
