Մերցը Իրանին խորհուրդ է տալիս ժամանակ չձգել

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել Իրանի կառավարությանը բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ՝ հակամարտությունը լուծելու համար և «ժամանակ չձգել»։ Նա այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունից և Գերմանիայից ամերիկյան որոշ զորքերի դուրսբերման սպառնալիքից հետո։
Կանցլերը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ ԵՄ գագաթնաժողովի ժամանակ կոչ է արել «մեծացնել պատժամիջոցների ճնշումը Իրանի վրա, քանի որ եթե Հորմուզի նեղուցը մնա փակ, դա կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ բոլորի համար»։ «Հետևաբար, մեր ուղերձն այն է, որ Իրանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, դադարի ժամանակ վատնել. չի կարելի թույլ տալ, որ շարունակի պատանդ պահել ամբողջ տարածաշրջանը, և, վերջին հաշվով, ամբողջ աշխարհը։ Իրանի ռազմական միջուկային ծրագիրը պետք է դադարեցվի։ Իսրայելի և տարածաշրջանում նրա գործընկերների դեմ այլևս հարձակումներ չպետք է լինեն», - ասել է Մերցը Ստորին Սաքսոնիայի Մյունստեր քաղաքում գտնվող ցամաքային զորքերի վարժական հրապարակ այցելության ժամանակ։

«ԽՍՀՄ փլուզումից հետո ծնված արցախցիների անձնագրերում ծննդավայրն Ադրբեջան գրելը սադիստական քայլ է»․ Թաթուլ Հակոբյան
5902:06
«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան
11701:07
«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան
7000:48
«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան
6400:42
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
111Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
76Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
76Երեկ, 22:42
«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
123Երեկ, 16:48