Հինգշաբթի, 30 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Ոնց որ մոռացել եք 35 տարի այս նույն օրը հայաթափված Գետաշենը, մոռանալու եք Ստեփանակերտը». Արթուր Ղազարյան

«Ոնց որ մոռացել եք 35 տարի այս նույն օրը հայաթափված Գետաշենը, մոռանալու եք Ստեփանակերտը». Արթուր Ղազարյան
106
Այսօր, 19:24

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նույն ձև, ոնց որ մոռացել եք 35 տարի այս նույն օրը հայաթափված Գետաշենը, ոնց որ չեք հիշում 34 տարի առաջ հայաթափված Շահումյանը, 37 տարի առաջ հայաթափված Գանձակը, այդպես էլ մոռանալու եք Ստեփանակերտը։
Զատո Ադրբեջանից ստացել եք 26000 տոննա բեռ, ու արտահանել եք նույն ժամանակում 960 դոլարի ծաղիկ, այն էլ հոլանդական։
«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել: Էն ծառը թե հիշողություն ունի՝ քոնոնք էլ ունեն: Քոնոնց կտրում են, մորթում են, զրկում են, ծաղրում են և քոնոնք իրենց հիշողությունից փախչում են, և նորից կզրկվեն ու նորից կզրկվեն ու նորի՛ց, ու նորից հիշողություն չեն ունենա, որովհետև վախենում են ծաղրին բռունցքով ու զրկվելուն կտրելով պատասխանել... Ասում եք սեր, ասում եք սիրում ենք: Սիրում եք, քանի որ կծելու, կոտրելու, զրկելու, ատելու տղամարդկություն չունեք,և դուք վախենում եք ատելուց: Դուք ձեր սերը թաշկինակ եք անում, կապում աչքներիդ, որովհետև վախենում եք բաց աչքերով նայել ու ատել և հանկարծ կտեսնեն, որ ատում եք, ու կտան կսպանեն...»:
Հրանտ Մաթևոսյան, «Ծառերը»»:

Աղբյուրը`   Արթուր Ղազարյան