Իրավապաշտպան կազմակերպությունները դիմել են ԵՀ և ԵԽ նախագահներին
![]() 79 Այսօր, 20:30 Իրավապաշտպան կազմակերպությունները դիմում են հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային. «Հարգելի տիկին ֆոն դեր Լայեն, Հարգելի պարոն Կոշտա, Հայաստանն առաջիկայում հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը: Այս միջոցառումների շրջանակում ձեր առաջիկա այցը մեր երկիր ողջունելի է: Վստահ ենք, որ այս միջոցառումներն ավելի կամրապնդեն Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները և իսկապես կնպաստեն Հայաստանում և տարածաշրջանում խաղաղության, անվտանգության, բարգավաճման ապահովման ուղղությամբ առաջընթացին: Այս նամակով մենք, ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակերպություններս, ձեր ուշադրությունն ենք հրավիրում կարևոր մարդասիրական խնդրի՝ Բաքվում դեռևս պահվող հայ գերիների ազատ արձակման վրա: Չնայած հայ գերիներին անհապաղ ու անվերապահ ազատ արձակելու մասին միջազգային տարբեր կառույցների, այդ թվում՝ 2025թ. մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում արտացոլված պահանջին, Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով պահել 19 հայ գերիների և տառապանքներ պատճառել նրանց ընտանիքներին: Դուք այսօր ղեկավարում եք մի կառույց, որի համար մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական հարցերն անկյունաքարային նշանակություն ունեն: Ու հենց այս կարևոր արժեքների պահպանումը, իրավունքների նկատմամբ հարգանքն է այն հիմքը, որը թույլ է տալիս կայուն խաղաղություն հաստատել: Մենք գնահատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ուղղված Եվրամիության ջանքերը և ակնկալում ենք ձեր ակտիվ աջակցությունը հայ գերիների անհապաղ վերադարձը հնարավոր դարձնելու հարցում: Զինված հակամարտության համատեքստում ազատազրկված բոլոր հայերի ազատ արձակումն ու հայրենադարձումն առաջնային նշանակություն ունի խաղաղության գործընթացի համար, և վստահության կառուցման կարևորագույն միջոց է: Նման աջակցությունը դառնում է ավելի հրատապ՝ հաշվի առնելով Ադրբեջանի պաշտոնյաների խորապես անհանգստացնող հայտարարությունները, որոնք ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին վերադարձնելու մտադրություն նրանք չունեն: Արդար դատաքննության սկզբունքների լիակատար խախտման պայմաններում կայացվել են դատավճիռներ, որոնք մինչ օրս անգամ չեն տրամադրվել կալանավորվածներին և նրանց անկախ փաստաբաններին, ինչը փաստացի խոչընդոտում է նրանց իրավունքը՝ դիմելու միջազգային ատյաններին։ Իսկ Ադրբեջանի կառավարության պահանջով երկրում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գործունեության դադարեցումը հայ գերիներին զրկել է միջազգային մարդասիրական որևէ մեխանիզմից: Մենք, ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակերպություններս, համոզված ենք, որ Եվրամիությունը կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում: Ակնհայտ է, որ Հայաստանի հանրության համար Ադրբեջանի խաղաղության խոստումներն արժանահավատ չեն կարող հնչել, քանի դեռ այնտեղ պահվում ու տառապանքների են ենթարկվում հայեր: Ուստի դիմում ենք ձեզ և եվրոպական բոլոր երկրների առաջնորդներին՝ քայլեր ձեռնարկել, որպեսզի ազատազրկված հայ գերիները հնարավորինս շուտ ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ: Մենք խորապես հավատում ենք, որ Եվրոպական միությունը կարող է իրականում աջակցել այս հրատապ մարդասիրական խնդրի լուծմանը և վերջ դնել բազմաթիվ հայ ընտանիքների տառապանքներին։ Ստորագրել են՝ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ Հ ելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ ԻՆԵԴՆԵԹ Տեղեկատվության և կրթության զարգացման ցանց ՀԿ «Իրավունքի կենտրոն» ՀԿ «Արագած հովիտ» ՏԱԽ) « Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ «Արդարության նոր մշակույթ» ՀԿ «Լրագրողներ hանուն մարդու իրավունքների» ՀԿ Հ Հայաստանի Հելսինկյան կոմիտե «Արցախ միություն» ՀԿ «ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» սոցիալական, երիտասարդական ՀԿ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ «Արցախից Արցախ» տեղեկատվական, վերլուծական, հետազոտական, փաստաբանական կենտրոն ՀԿ |

«Ինչո՞ւ Գառնու տաճար և ոչ թե՝ Էջմիածնի Մայր Տաճար». Սամվել դպիր Գրիգորյան
6721:00
«Հունիսի 7-ի ընտրություններից է կախված՝ կկարողանա՞նք պահպանել մեր ազգային ինքնությունը». Սուրեն Ներսիսյան
8820:48
Իրավապաշտպան կազմակերպությունները դիմել են ԵՀ և ԵԽ նախագահներին
6820:30
Սևանա լճի մակարդակը 16 սմ-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից
10319:48
«Ոնց որ մոռացել եք 35 տարի այս նույն օրը հայաթափված Գետաշենը, մոռանալու եք Ստեփանակերտը». Արթուր Ղազարյան
11419:24
«ՔՊ-ից ազատագրվելը քաղաքակրթական հարց է»․ Հովհաննես Իշխանյան
10018:54
«ՀՀ ղեկավարն ուղիղ եթերում արդարացնում է ադրբեջանական վանդալիզմը»․ Նարեկ Գալստյան
11818:48
Մերցը Իրանին խորհուրդ է տալիս ժամանակ չձգել
12518:47
