Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում

Մայիսի 4-ին Կարեն Դեմիրճյանի արձանի մոտ՝ Մարզահամերգային համալիրի տարածքում, նախատեսվում է հավաք՝ ի պաշտպանություն հայ գերիների, արցախահայերի վերադարձի իրավունքի։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է հասարակական գործիչ Սաիդա Պողոսյանը։
Նա նշել է, որ հավաքին մասնակցելու են անհետ կորածների հարազատներ, գերիների հարազատներ, մարդիկ, ովքեր պահանջում են իրենց հարազատների արտաշիրիմում, ինչպես նաև բազմաթիվ արցախցիներ, հասարակական կազմակերպությունների և տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։
Պողոսյանի խոսքով՝ գործում է «Հանուն ժողովրդական արժեքների» նախաձեռնությունը, որը ձևավորել է մայիսի 4-ին և 5-ին կայանալիք գագաթաժողովին զուգահեռ օրակարգ։ Նախաձեռնությանը աջակցում են բազմաթիվ կազմակերպություններ։ Նրա խոսքով՝ այդ նախաձեռնության անունից պատրաստվել են նամակներ, որոնք նախատեսվում է փոխանցել ԵՄ ղեկավարներին։
Արդեն հայտնի է, որ մայիսի 4-ին և 5-ին Հայաստանում կկայանա Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, որին կմասնակցեն ԵՄ երկրների ղեկավարներ։
«Մի քանի ակցիաներ ենք պլանավորում, սակայն մի մեծ խնդիր կա․ Հայաստան-ԵՄ գագաթաժողովի օրակարգը ոչ մի կերպ չի տրամադրվում, անգամ լրագրողներին։ Դա մեծ խնդիր է, բայց միևնույն է ծրագրում ենք մի քանի ակցիա՝ բարձրացնելու բոլոր չլուծված իրավունքների հարցերը, նաև ակցիա իրականացնել Գյումրիում։ Մեզ պետք էր հստակ իմանալ, որ Էմանուել Մակրոնը գնալու է Գյումրի»,- ասել է Սաիդա Պողոսյանը

«ԽՍՀՄ փլուզումից հետո ծնված արցախցիների անձնագրերում ծննդավայրն Ադրբեջան գրելը սադիստական քայլ է»․ Թաթուլ Հակոբյան
5902:06
«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան
11701:07
«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան
7000:48
«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան
6400:42
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
111Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
76Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
76Երեկ, 22:42
«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
123Երեկ, 16:48