Ուրբաթ, 01 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

««Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողները նույն Արցախը հռչակել են Հայաստանի անվտանգության սպառնալիք»․ Տիգրան Աբրահամյան

««Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողները նույն Արցախը հռչակել են Հայաստանի անվտանգության սպառնալիք»․ Տիգրան Աբրահամյան
129
Այսօր, 11:18

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողն արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղասպանությունը։
«Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը հիմա էլ պնդում է, որ Արցախում հազարամյակներով ապրած հայը իր տուն վերադառնալու իրավունք չունի։
«Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողները հիմա էլ նույն Արցախը հռչակել են Հայաստանի անվտանգության սպառնալիք և մինչև վերջին ուժը պայքարում են այն ամենի դեմ, ինչը կապված է հայկականության հետ»։