«Հայաստանում արդար աշխատանքն ու աշխատողները նսեմացված են»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում արդար աշխատանքն ու աշխատողները նսեմացված են.
Մայիսի 1-ն է՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը։ Այդ տոնը արժևորում է աշխատանքը և աշխատողներին։ Սակայն Հայաստանում համատարած խախտվում են աշխատավորների իրավունքները, արդար աշխատանքն ու աշխատավորները նսեմացված են։ Նախկինի նման, թեև ավելի փոքր չափերով, գործում է ստվերային զբաղվածությունը, աշխատողներին չգրանցելը։ Մարզերի սննդի օբյեկտներում աշխատող հավաքարարներ, ամաններ լվացողներ կան, ովքեր չնչին, անխղճորեն ցածր աշխատավարձ են ստանում։ Ցավոք, Հայաստանում այդպես էլ չկայացան արհեստակցական միությունները, որպեսզի պաշտպանեն աշխատավորների ոտնահարված իրավունքները։ Քանի դեռ չկա օրինապաշտ, բարոյապես արդար, հայամետ իշխանություն՝ բոլորի, առավել ևս աշխատավորների իրավունքները ոտնահարված են լինելու։ Հուսամ, որ առաջիկայում դրական փոփոխություններ են»։

«ԽՍՀՄ փլուզումից հետո ծնված արցախցիների անձնագրերում ծննդավայրն Ադրբեջան գրելը սադիստական քայլ է»․ Թաթուլ Հակոբյան
5902:06
«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան
11701:07
«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան
7000:48
«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան
6400:42
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
111Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
76Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
76Երեկ, 22:42
«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
123Երեկ, 16:48