«Ամերիկյան էսկադրային ականակրի վրա հրդեհ է բռնկվել». #CBS

Հրդեհ է բռնկվել ամերիկյան USS Higgins էսկադրային ականակրի վրա, որն առաջադրանքներ էր կատարում ԱՄՆ Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության պատասխանատվության գոտում։ Այս մասին հայտնում է CBS-ը՝ հղում կատարելով անանուն պաշտոնյաներին: Ըստ լրատվամիջոցի՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթվա սկզբին։
«Հրդեհը շարքից հանել է ականակրի էլեկտրամատակարարումը և շարժիչային համակարգը»,- հաղորդում է լրատվամիջոցը։
ԱՄՆ ռազմածովային ուժերի 7-րդ նավատորմի մամուլի ծառայության ներկայացուցիչ Մեթյու Քոմերը հայտնել է, որ «ապրիլի 28-ին, Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում պլանային գործողություններ իրականացնելիս, Arleigh Burke դասի USS Higgins ականակիրը հայտնել է էլեկտրաէներգիայի բաշխման համակարգում տեխնիկական անսարքության մասին: Նավի էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել, ինչը հանգեցրել է քարշուժի կորստի»:
Հայտարարության համաձայն՝ նավի էլեկտրամատակարարումն արդեն վերականգնվել է։ Նշվում է, որ խափանումը «կարող էր ուղեկցվել կայծերով և ծխով»: Անձնակազմի անդամներից ոչ մեկը չի տուժել։

Ծաղկաձորում ՔՊ ներկայացուցիչ Նարեկ Հարությունյանն ստացել է քվեների 84.6%-ը
1600:54
Վայքում «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Մխիթար Մաթևոսյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 96.12%-ը
2700:36
Եղեգնաձոր համայնքում ՔՊ թեկնածուն հաղթել է՝ ստանալով քվեների 47.8%-ը (տեսանյութ)
4300:24
Մարտունի քաղաքում առաջատարը «Մեր համայնքը» դաշինքն է
4700:18
Ջերմուկում ՔՊ ներկայացուցիչն ստացել է քվեների 92.7%-ը
5100:12
ՔՊ-ն Մեղրիում ստացավ ձայների 70%-ը
4800:06
Առուշ Առուշանյանը բացարձակ առաջատար է
54Երեկ, 23:42
Կուրթանում հաղթել է «Ուժեղ Հայաստանը»
73Երեկ, 23:18