Ուրբաթ, 01 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Դատալեքսում չեն երևում 2026թ․ մուտքագրված գործերը»․ Տաթևիկ Սողոյան

«Դատալեքսում չեն երևում 2026թ․ մուտքագրված գործերը»․ Տաթևիկ Սողոյան
119
Այսօր, 13:12

Փաստաբան Տաթևիկ Սողոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարչական դատավարության համակարգը էլեկտրոնային դարձնելու «առթիվ» Դատալեքս համակարգում չեն երևում 2026թ-ից մուտքագրված գործերը, ինչը ոչ միայն առհասարակ զրկում է մասնագիտական հանրությանը պրակտիկային հետևելու հնարավորությունից, այլև ընտրություններին ընդառաջ ընտրական վեճերին հետևելու հնարավորությունից։
Արդյունքում մենք չգիտենք, օրինակ, Դանիել Իոաննիսյանը Նիկոլ-Աննա զույգի ռեալիթի շոուի մա՞ս է դարձել, թե՞ քիչ թե շատ իրական հայց է ներկայացրել «Իմ քայլը» հիմնադրամի դեմ։
2021թ. ընտրությունների դատական պրակտիկայի մոնիթորինգով 105 վճիռ էինք արձանագրել, որով 070 անձնագրային կոդով Արցախի բնակիչները որպես ՀՀ քաղաքացի վիճարկել և ստացել էին ԱԺ ընտրություններին մասնակցելու հնարավորություն։
Այս տարի այդ պրոցեսին հետևելու հնարավորությունից ևս զրկված ենք։
Այսպիսի նորություններ ժողովրդավարության բաստիոնից»։

Աղբյուրը`   Տաթևիկ Սողոյան