Ուրբաթ, 01 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Թքած ունենալ չէ՞, երբ հայտարարում եք՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է»․ լրագրողը՝ Նարեկ Կարապետյանին

«Թքած ունենալ չէ՞, երբ հայտարարում եք՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է»․ լրագրողը՝ Նարեկ Կարապետյանին
123
Այսօր, 16:24

«Վերջին շրջանում հաճախ հայտարարություն է հնչում, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի հաջորդ վարչապետն է․ մի տեսակ դիսկոմֆորտ չեք զգո՞ւմ, երբ նման հայտարարություն եք անում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրությունների ելքը որոշողը քաղաքացին է։ Մի տեսակ թքած ունենալու վերաբերմունք չէ՞, երբ դեռ նույնիսկ քարոզարշավը չսկսած, արդեն կանխորոշում եք, թե ով է լինելու ՀՀ հաջորդ վարչապետը»,- դիմելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին՝ հարցրեց լրագրողը։ «Ես մի ծանոթ ուժ ունեմ, որի առաջնորդը հայտարարել էր, որ՝ կա՛մ ինքը կլինի Հայաստանի վարչապետը, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Արդյոք չեք կարծո՞ւմ, որ դա շատ արգահատելի վերաբերմունք է մեր ժողովրդավարությանը, անարգանք՝ ժողովրդի կարծիքի և ընդհանրապես պետական ինստիտուտների հանդեպ»,- ի պատասխան ասել է Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանի ասուլիսը