«Բանակի վրա ցեխ շպրտելը պատասխանատվությունից խուսափելու փորձ է»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պաշտպանական համակարգում երկար տարիներ պաշտոն զբաղեցրած անձանց կողմից այսօր բանակի ու պաշտպանական ինստիտուտի հասցեին հնչող հայտարարությունները ոչ միայն տարակուսանք, այլև լուրջ հարցեր են առաջացնում։
Երբ պաշտպանության համակարգում առանցքային դեր ունեցած մարդիկ այսօր փորձում են այնպիսի պատկեր ստեղծել, будто բանակ չի եղել՝ թվարկելով տարիներով կուտակված խնդիրները, սպառազինության ու ռազմարդյունաբերության բացերը։ Բայց նույն խոսքում ընդունում են, որ բանակը մարտունակ է եղել։ Սա ակնհայտ հակասություն է։
Եթե բանակը մարտունակ էր, ուրեմն խոսքը ոչ թե բանակի, այլ առկա համակարգային խնդիրների մասին է, որոնց պատասխանատուներից էին նաև իրենք։
Իսկ եթե այդ խնդիրներն իսկապես այդչափ խորն էին, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ դրանք լուծելու համար քայլեր չէին ձեռնարկում այն ժամանակ, երբ իրենք իշխանություն ու լծակներ ունեին դրանք շտկելու։
Պաշտպանական համակարգի խնդիրների մասին խոսելը անհրաժեշտ է, բայց սեփական պատասխանատվությունը շրջանցելով՝ բանակի վրա ցեխ շպրտելը ոչ թե քննադատություն է, այլ պատասխանատվությունից խուսափելու փորձ։
Բանակը փայփայելու փոխարեն, հատվածական շահերից ելնելով, լկտիաբար ցեխոտում են այն: Արժեքային դեգրադացիան հո «պոզով-պոչով» չի լինում»:

«ԽՍՀՄ փլուզումից հետո ծնված արցախցիների անձնագրերում ծննդավայրն Ադրբեջան գրելը սադիստական քայլ է»․ Թաթուլ Հակոբյան
5902:06
«Իշխանությունը համակարգված իրականացնում է ՀՀ-ի ինտեգրումը թուրքական աշխարհին»․ Արեգ Սավգուլյան
11701:07
«Ամեն տեղ պետք չէ գնալ մեքենայով, բնությունը վնասվում է»․ Անի Խաչատրյան
7000:48
«Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան»․ Լևոն Ազիզյան
6400:42
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
111Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
76Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
76Երեկ, 22:42
«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
123Երեկ, 16:48