«Իսրայելցի օդաչուները կարող են հասնել Իրանի երկնքի ցանկացած կետ». Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելը ձեռք կբերի F-35 և F-15IA կործանիչների երկու նոր էսկադրիլիա՝ հայտարարելով երկրի ռազմական կարողությունները հզորացնելու, այդ թվում՝ նոր մարտական ինքնաթիռների ձեռքբերման և ներքին զենքի արտադրության ընդլայնման ծրագրերի մասին։
«Այս ինքնաթիռները (F-35 և F-15IA) ամրապնդում են Իսրայելի ճնշող օդային գերազանցությունը»,- նշել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը վստահություն է հայտնել, որ իսրայելցի օդաչուները «կարող են հասնել Իրանի երկնքի ցանկացած կետի և պատրաստ են դա անել անհրաժեշտության դեպքում»։ Նեթանյահուն նաև հայտարարել է, որ հրամայել է ներդրումներ կատարել ներքին զինամթերքի արտադրության օբյեկտների ստեղծման գործում. «Հաջորդ տասնամյակի ընթացքում մենք պաշտպանության բյուջեին կավելացնենք 350 միլիարդ շեկել՝ այդ զենքերը ներքին արտադրության մեջ արտադրելու և արտաքին մատակարարումներից կախված չլինելու համար»։
Ավելին, վարչապետը հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է մշակել ներքին արտադրության նոր ինքնաթիռներ։ «Սա կփոխի ամբողջ պատկերը», - պնդել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը նաև հիշեցրել է, որ «մի քանի շաբաթ առաջ հրամայել է ստեղծել հատուկ նախագիծ՝ անօդաչու թռչող սարքերի կողմից ներկայացվող սպառնալիքը չեզոքացնելու համար», նշելով, որ «այսօր սպասում է այս ոլորտում առաջընթացի զեկույցին»։
Եզրափակելով՝ Նեթանյահուն ընդգծեց, որ Իսրայելը կշարունակի ապահովել իր ռազմական գերազանցությունը «բոլոր ճակատներում»։

Գավառ համայնքում «Համերաշխություն» դաշինքը՝ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, ստացել է քվեների 81.3%-ը
1801:30
Արաքս համայնքում ՔՊ ներկայացուցիչ Ղազար Ղազարյանն ստացավ քվեների 71.7%-ը
2301:24
Արմավիր համայնքում ՔՊ ներկայացուցիչ Վարշամ Սարգսյանն ստացավ քվեների 96.1%-ը
2301:18
Գառնի համայնքում ՔՊ ներկայացուցիչ Տիգրան Պողոսյանն ստացել է քվեների 94.2%-ը
4201:12
Ախուրյան համայնքում ՔՊ-ն՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստացել է քվեների 92.4%-ը
4101:06
Մարտունի համայնքում ՔՊ թեկնածու Հովհաննես Հովեյանն ստացել է քվեների 67.6%-ը
4901:00
Ծաղկաձորում ՔՊ ներկայացուցիչ Նարեկ Հարությունյանն ստացել է քվեների 84.6%-ը
4800:54
Վայքում «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Մխիթար Մաթևոսյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 96.12%-ը
5100:36