ԱՄՆ-ն փոխանցել է Իրանի 14 կետանոց ծրագրի պատասխանը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Պակիստանի միջոցով փոխանցել է Իրանի 14 կետանոց ծրագրի պատասխանը՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։
Նա ասել է, որ Թեհրանն ուսումնասիրում է ամերիկյան պատասխանը։ Բաղային հերքել է «Ալ Ջազիրա»-ի կողմից հրապարակված հաղորդագրություններն այն մասին, որ իրանական խաղաղության ծրագիրը նախատեսում է ուրանի հարստացման 15-ամյա սառեցում։
Բաղայիի խոսքով՝ Իրանի 14 կետանոց ծրագիրը «կենտրոնանում է բացառապես պատերազմի դադարեցման վրա»։ «Այն, ինչ քննարկվում է միջուկային մանրամասների վերաբերյալ, բացակայում է այս ծրագրից»,- ասել է Բաղային իրանական «Շաբաքե Խաբար» հեռուստաալիքի եթերում։
Արտգործնախարար Աբաս Արաղչին նաև հայտարարել է, որ այս փուլում Միացյալ Նահանգների հետ Իրանի խաղաղության ծրագիրը վերաբերում է միայն ռազմական գործողությունների դադարեցմանը, այլ ոչ թե միջուկային հարցերին. «Մեր 14 կետանոց ծրագիրը կենտրոնանում է բացառապես պատերազմի դադարեցման վրա և չի անդրադառնում միջուկային հարցերին»։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը արձագանքել է բանակցային գործընթացի շրջանակներում Իրանի նոր առաջարկին՝ նշելով, որ այն ուսումնասիրության փուլում է։

Մարտունի քաղաքում առաջատարը «Մեր համայնքը» դաշինքն է
1300:18
Ջերմուկում ՔՊ ներկայացուցիչն ստացել է քվեների 92.7%-ը
2500:12
ՔՊ-ն Մեղրիում ստացավ ձայների 70%-ը
2400:06
Առուշ Առուշանյանը բացարձակ առաջատար է
30Երեկ, 23:42
Կուրթանում հաղթել է «Ուժեղ Հայաստանը»
67Երեկ, 23:18
ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնն արագ արձագանքում է իրականացրել 42 իրավիճակի վերաբերյալ
57Երեկ, 23:12
«Ոչ մի կերպ չեմ կարողանալ հասկանալ ծնողին, որ սեփական երեխային մահապարտ է սարքում». Լևոն Սարդարյան
88Երեկ, 22:48
Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
100Երեկ, 22:43