Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին ներկայացվել է խիստ նոտա

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Մինսկում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանը կանչվել է Բելառուսի արտաքին գործերի նախարարություն։
«Հայ դիվանագետին ներկայացվել է խիստ բողոք և համապատասխան նոտա՝ կապված հայկական կողմի վերջին ոչ բարեկամական գործողությունների հետ», - ասվում է հայտարարության մեջ։
Կանչման պատճառը ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարություններն են եղել։ «Հանրային հեռուստատեսությանը» տված հարցազրույցում նա պնդել է, որ Ռուսաստանը, իբր, փորձում է քաղաքական գործողություն իրականացնել Հայաստանում իշխանությունը փոխելու համար։ Սիմոնյանը նաև համեմատել է հանրապետությունում տիրող իրավիճակը Բելառուսի հետ՝ ասելով, որ վերջինս, իր խոսքերով, «վերահսկվում է» Ռուսաստանի կողմից։
Մինսկը կոշտ արձագանքել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի՝ «մարզի» կարգավիճակի վերաբերյալ դիտողություններին։ Սիմոնյանը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Հայաստանը թույլ չի տա իրեն վերածել ռուսական «մարզի» և չի գնա Բելառուսի ճանապարհով։ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը նրա հայտարարությունները անվանել է ոչ բարեկամական և կտրուկ քննադատել է հայ քաղաքական գործչի դիրքորոշումը։ Նախարարությունը ընդգծել է, որ հստակ տարբերակում է անում սովորական հայ ժողովրդին նրանց «կարճատես պետական պաշտոնյաներից»։

Մարտունի քաղաքում առաջատարը «Մեր համայնքը» դաշինքն է
1300:18
Ջերմուկում ՔՊ ներկայացուցիչն ստացել է քվեների 92.7%-ը
2500:12
ՔՊ-ն Մեղրիում ստացավ ձայների 70%-ը
2400:06
Առուշ Առուշանյանը բացարձակ առաջատար է
30Երեկ, 23:42
Կուրթանում հաղթել է «Ուժեղ Հայաստանը»
67Երեկ, 23:18
ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնն արագ արձագանքում է իրականացրել 42 իրավիճակի վերաբերյալ
57Երեկ, 23:12
«Ոչ մի կերպ չեմ կարողանալ հասկանալ ծնողին, որ սեփական երեխային մահապարտ է սարքում». Լևոն Սարդարյան
88Երեկ, 22:48
Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
100Երեկ, 22:43