««Բարգավաճ Հայաստան»-ն ինչո՞ւ չի արձագանքել, ո՞րն է իրենց դիրքորոշումը»․ Նիկոլ Փաշինյան

«ՀԱՊԿ-ի երկրներ էլ շնորհավորել են. օրինակ՝ Բելառուսը: Ես չեմ տեսել, որ, օրինակ, նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը, որը ջերմ ընկերական հարաբերություններ ունի Բելառուսի նախագահի հետ, կես բերան արտահայտված լինի այդ առիթով, էլ չեմ խոսում, որ նաև Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ արտահայտվել են, այդ թվում՝ այդ դիտանկյունից, ես չեմ տեսել արձագանք, ինչո՞ւ չեն արձագանքել, և ո՞րն է նրանց դիրքորոշումը»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցի վերաբերյալ հարցին։
«Պրահայի հոկտեմբերի 6-ի հայտարարությունից առաջ 2 անգամ ամենաբարձր մակարդակով հնչել է ՌԴ-ի կողմից հայտարարություն Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս լինելու վերաբերյալ: Հիմա նույն «Բարգավաճ Հայաստան», «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ո՞նց են մեկնաբանում դա. ես չեմ լսել այդ մեկնաբանությունը։ Հաջորդը՝ ես ուղիղ ասել եմ՝ Բելառուսի նախագահը Ադրբեջան այցի ընթացքում հայտարարել է, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստություններին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը մինչև հիմա այդ թեմայով դիրքորոշում չի արտահայտել. թող արտահայտի դիրքորոշումը: Բելառուսի նախագահը հայտարարել է, որ հայերը ոչ մեկի՝ բացի ԵԱՏՄ-ից, պետք չեն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը թող արտահայտվի այդ առիթով։
Ինչ վերաբերվում է Ուկրաինայի նախագահի այցին, ես նախկինում այդ թեմայով արել եմ հայտարարություններ. մենք Ուկրաինա հումանիտար օգնություն ենք ուղարկել, և ես դեռ կա՛մ 2022, կա՛մ 2023 թվին ասել եմ, որ Ուկրաինայի հարցով մենք դաշնակից չենք Ռուսաստանի հետ: Դուք գիտեք, թե Ալմա Աթայի հռչակագիրը ինչ կարևոր և սկզբունքային նշանակություն ունի մեզ համար: Մենք հենվում ենք Ալմա Աթայի հռչակագրի վրա, և այդ հենքի վրա ենք կառուցել, կառուցում խաղաղությունը Ադրբեջանի հետ, և սա մեր սկզբունքային դիրքորոշումն է»,- նշել է վարչապետը։

«Ես և Հայաստանի որևէ ներկայացուցիչ ոչ մի անգամ ՀՀ-ից ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարց չենք բարձրացրել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
918:24
«Ալիևը ճիշտ կանի՝ լռի, իրենց իրական դեմքը բոլորը գիտեն»․ Տիգրան Աբրահամյան
3217:54
«ՌԴ-ն դեմ չէ Հայաստանի ժողովրդի՝ ԵՄ-ին անդամակցելու ընտրությանը, եթե այդ ընտրությունը կա»․ Լավրով
7917:37
«Ուղիղ ասում են՝ ո՛չ հայատյացությունից ենք հրաժարվելու, ո՛չ էլ զավթողական ծրագրերից»․ Տաթևիկ Հայրապետյան
5117:30
«Սաուդյան Արաբիան ստիպված է լինելու պատերազմել միայնակ»․ Արտակ Զաքարյան
4417:24
«Մոտեցեք ամբիոնին ու հայտարարեք, որ Գանձասարը հայկական է». Լենա Մաթևոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
5017:18
«Ժողովրդից և պետությունից թալանված ոչ մի լումա որևէ մեկը չի մարսելու». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4617:06
«Սրան ու սրա նման գործիչներին պետք չէ հրավիրել Մատենադարան և փորձել ինչ-որ բան բացատրել»․ Արմեն Այվազյան
4716:42