«Հողը զավթել են՝ ընդլայնելով սեփական բիզնեսը»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից կադրերով․ «Օրը ցերեկով, մարդիկ 60 հոդվածի հողը զավթել են՝ ընդլայնելով սեփական բիզնեսը։ Իսկ եթե ապօրինի չէ, ապա ի՞նչ հիմնավորմամբ են հողը ծածկում։
Օրենքը խախտելուց բացի, կան բազմաթիվ մասնագիտական հարցեր։
- Երևանի կլիմայում հասուն ծառերի համար կենսական կարևոր է
․ ազատ,
․ օդադափանց և
․ ջրաթափանց հողային մակերեսը։ Անընդունելի է արմատային գոտու «դեկորատիվ» ծածկը հօգուտ սրճարանի «սեղանիկի»։
Արմատների վրա տեղադրվող սեղանները մշտապես պրեսի են ենթարկելու հողը, դուրս մղելով օդը, վնասելու են արմատներին։
Ըստ Երևանի ավագանու որոշման, տնտեսվարողը պարտավոր է խնամել տարածքի ծառերը, իսկ արվում է հակառակը։ Սա ոչ թե գեղագիտական, այլ մասնագիտական մոտեցման հարց է։
Բազմիցս գրել եմ, որ արդեն 5 տարի է, ամբողջ Երևանով կաղնիների զանգվածային վարակ է, բույսերը հիվանդ են, ադեկվատ խնամքը խիստ կարևոր է։ Պարտադիր են՝
․ ոռոգումը,
․ սրսկումները,
․ պարարտացումը, այդ թվում սաղարթով։
Թերի է արվում ամենը, բացառությամբ ծառահատումների…
Վերադարձրե՛ք հողը համայնքին, դա է ՀՀ օրենքի պահանջը»։


«Ովքեր խոսել են 300 հազար արդբեջանցիների գալու մասին, պատասխան են տալու». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
1320:36
«Վճռաբեկ դատարանը համաձայնել է, որ Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ». Էրիկ Ալեքսանյան
3220:24
«Ես տենց էլ գիտեի, որ մանդատները վերցնելու եք և ի՞նչ եք ունենալու՝ 29 մանդատ». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
6220:18
«Իրականում կիրանցցին մերժել է Նիկոլին». Արամ Պետրոսյան (տեսանյութ)
4519:36
ՔԿ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել
4119:24
Հայաստանում կանցկացվեն Եվրոպական հնագիտության օրեր
3719:12
«Ես միշտ նախընտրել եմ գրավել Խարգ կղզին». Թրամփ
8418:39
«Նկարիչների միությունում պետք է կազմակերպվի Վահագն Հովակիմյանի աշխատանքների ցուցահանդեսը»․ Էդգար Ղազարյան
5517:36