«Էն ժամանակ, եթե միայն Ռուսաստանից էինք կախված, հիմա` շատերից»․ Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՔԹԻ ՏԱԿ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՄՈՒՐՈՒՄ
Ի՞նչ խաղաղություն... Առավոտը խաղաղություն, ցերեկը խաղաղություն, երեկոյան խաղաղություն... Մինչդեռ լուծումը մեկ է՝ ՀԱՊԿ-ի մեջ, նույն ռազմական պայմանագրի նորոգման մեջ...
Եվ ի՞նչ, ինքնուրույնությունը, անկախությունը կկորցնե՞նք, հա՞, պետականությունը կկորցնե՞նք, հա՞... Ախր, էդ ե՞րբ ենք անկախ եղել, էդ ե՞րբ ենք ինքնուրույն եղել, ի՞նչ է, մինչև իրենց պետություն չկա՞ր, էդ պետությունը երկնքում թառած մանանա՞ էր, հա՞, որ իրենք եկան ու վար բերին...
Էն ժամանակ, եթե միայն Ռուսաստանից էինք կախված, հիմա՝ շատերից, հատկապես՝ Ադրբեջանից, Թուրքիայից, Ամերիկայից, Եվրոպայից... Ու հատիկ, հատիկ էտ բոլորից խաղաղություն ենք մուրում...
Մինչդեռ լուծումը միակն է, ՀԱՊԿ-ը, որն ինքնըստինքյան խաղաղություն էր, որի մեջ կայինք ու խաղաղ ապրում էինք։
Չգիտի՞ այդ մասին վարչապետը... Գիտի, էն էլ ո՞նց գիտի, բայց նահանջի տեղ չունի։ Մանիկենի պես նա հազար թելերով կախված է տերերից, որոնք թելադրում են առաջ գնալ, անողոքաբար առաջ գնալ, թեկուզ և կոտորվելու գնով... Իսկ առջևում ռուսական պատն է, ամուր, քան չինականը՝ ուկրաինակն հիշողություններով ու արնագիր դաջվածքով...
Մինչդեռ, խաղաղությունը քթի տակ է...»։

«Էն ժամանակ, եթե միայն Ռուսաստանից էինք կախված, հիմա՝ շատերից»․ Լևոն Ջավախյան
816:36
«Բանախոսների մի շրջանակի համար՝ տեղի ունեցող ամեն ինչ Պուտինի ձեռքի գործն է»․ Հակոբ Բադալյան
3316:24
«Վստահեցնում եմ՝ իշխանությունը պատրաստվում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
5016:00
«Ալիևյան սահմանադրությունը չի բերելու երաշխավորված խաղաղություն»․ Արթուր Միքայելյան (տեսանյութ)
5715:42
«Ժողովուրդն իշխանություններին մանդատ չի տվել սահմանադրական հանրաքվե կազմակերպելու համար»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
7015:12
«Ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն»․ Տաթևիկ Հայրապետյան
8213:12
«Շողեր ջան, Լյովիկին կարգի հրավիրի, pls»․ Նիկոլ Փաշինյան
10313:06
«Ասելու են՝ չի անցնում՝ չի անցնում, ցրում ենք պառլամենտը»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
9912:00