«Քաղաքական ուժերն ստիպված են պարզ, ուղիղ խոսել Հայաստանը շրջապատող իրականության մասին». Վահե Հովհաննիսյան

«Այընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ.
Նիկոլի Հայաստանը կարող է դառնալ այս պահին աշխարհի միակ երկիրը, որը Ռուսաստանի հետ մտնում է սուր հակամարտության փուլ։ Այս պարզ բանը պետք է բացատրել մեր ժողովրդին, պետք է օգտագործել քարոզարշավի բոլոր հնարավորությունները և, անկախ թիմային ու այլ պայմանական բաժանումներից, սա դարձնել միասնական գործ։
Ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում է ավարտին, Եվրոպան ընդունելի միջնորդ և ձևաչափ է փնտրում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը սկսելու համար, ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ ձևավորել է փոխհարգալից և փոխշահավետ աշխատանքային հարաբերությունների համակարգ։
Եվրոպայի լիդերները եկան Երևան, մեր փոքր երկիրը սարքեցինք հակառուսական պլացդարմ, բոլորը վերադարձան իրենց երկրները ու սկսեցին Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները կարգավորելու գործընթացը։
Այս պրոցեսը վտանգավոր էր, բայց նաև դրական։ Մարդիկ իրենց աչքերով տեսան թե´ եվրոպական լիդերների ֆորումը, թե´ Մոսկվայի անմիջական արձագանքը։ Քաղաքական ուժերը ստիպված են արդեն պարզ, ուղիղ խոսել Հայաստանը շրջապատող իրականության մասին, պիտի ընտրողի հետ վարեն անկեղծ, ուղիղ զրույց։ Ընտրողն էլ վերջապես ավելի սթափ կնայի պրոցեսներին։
Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը, սակայն պետք չէ նաև թերագնահատել քարոզչական մանիպուլյացիայի և տեղեկատվական հիստերիկ տեռորի ազդեցությունը։ Սրանց հակազդելու համար պետք է հաշվարկված և ազնիվ արշավ տանել՝ երկիրը աղետալի զարգացումներից ապահովագրելու համար։
Այս պահի դինամիկան ցույց է տալիս, որ հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան։
Հետևաբար, մենք բոլորս ընտրելու ենք կա´մ Նիկոլ, կա´մ Հայաստան»:

Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
64Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
57Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
59Երեկ, 22:42
«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
114Երեկ, 16:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
113Երեկ, 15:24
«Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ ծրագրի մեկնարկը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
124Երեկ, 15:00
«Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
121Երեկ, 14:30
«Տհաճ հարցեր լսելիս կորցնում է ինքնատիրապետումը»․ Վարդան Հարությունյան
110Երեկ, 14:12