«Մեզ ժողովրդավարություն է սովորեցնում Ռուսաստանը, որտեղ ընդդիմության ղեկավարներին սպանում են»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուսաստանյան պետական հեռուստաալիքով հայտարարում են, որ Հայաստանում կեղծվելու են ընտրությունները ու կան քաղաքական բանտարկյալներ:
Պատկերացնո՞ւմ եք։ Մեզ ժողովրդավարություն է սովորեցնում Ռուսաստանը, որտեղ ընդդիմության ղեկավարներին սպանում են (փողոցում գնդակահարելով ու ՖՍԲ–ի կողմից թունավորելով), որտեղ Պուտնին կոռուպցիներ ասող գրառումը լայքելու կամ որևէ առիթով ցույցի դուրս գալու համար կարելի է բանտարկվել, որտեղ կա 1400 քաղբանտարկյալ և 5100 քաղաքական մոտիվացիայով բանտարկված մարդ, որտեղ արգելված են բոլոր սոցցանցերը։
Մեր ընտրությունները քննարկում է Ռուսաստանը, որտեղ ընտրությունները վաղուց դարձել են ֆորմալ–կազմակերպչական միջոցառում, որոնց մասնակցելուն թույլատրված թեկնածուներից և ոչ մեկը չի քննադատում Պուտինին, որտեղ, այդ ամենով հանդերձ, ընտրությունների թափանցիկությունը նվազում է, տեղամասերից տեսախցիկները հանվում են (որ լցոնումների կադրերը շատ չտարածվեն), իսկ բոլոր անկախ դիտորդները, որոնք չեն հասցրել երկրից փախնեն՝ նստած են»։

«Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում»․ Պեսկով
713:36
«Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»․ Վարազդատ Հարությունյան
4113:06
«Հայաստանյան քաղաքական վակխանալիան գնալով մեծ թափ է հավաքում»․ Արմեն Հովասափյան
3813:00
«Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան
4212:42
«Վիզ են դրել Նվերիկ Ծառուկյանին կեղծ փաստաթղթերով ուղարկել ԱՄՆ». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
5412:30
«Դատախազությունն է եկել որպես երրորդ անձ, ԿԸՀ-ն ներկա չէր»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
5412:24
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևին աջակցած սենատորներին
9412:21
«Տպավորություն է՝ Փաշինյանը պատրաստվում է կրկին ընտրություն կազմակերպել»․ Նաիրի Հոխիկյան
5712:06