«Հարավային Կովկասում չի կարող տևական խաղաղություն լինել, քանի դեռ հայ գերիներն ազատ չեն արձակվել»․ Շերման

Հարավային Կովկասում չի կարող տևական խաղաղություն լինել, քանի դեռ հայ ռազմագերիներնը ազատ չեն արձակվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում, որը նվիրված էր Ադրբեջանի կողմից հայ գերիների ապօրինի պահման հազարերորդ օրվան, հայտարարել է ԱՄՆ քոնգրեսական, Հայկական հարցերով խմբի համանախագահ Բրեդ Շերմանը։
«Հաշվի առնելով ադրբեջանական ուժերի կողմից հայ ռազմագերիների փաստագրված մահապատիժները, ներառյալ մի շարք մահապատիժներ, որոնք տեսագրվել և տարածվել են սոցիալական ցանցերում հենց կատարողների կողմից և փաստագրվել նաև Human Rights Watch կազմակերպության կողմից, կենսական կարևորություն ունի, որ Միացյալ Նահանգները հստակորեն պահանջի բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Ահա թե ինչու եմ փոփոխություն առաջարկել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Ես այդ փոփոխությունն առաջարկել եմ նաև նախկինում: Այդ փոփոխության շուրջ բանակցել եմ հանձնաժողովի նախագահի հետ, և այժմ մենք ունենք նրա աջակցությունը մի փոփոխության համար, որում ասվում է, որ Ամերիկան պետք է օգտագործի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ ռազմագերիների ազատ արձակմանը հասնելու համար։ Եվ դա պետք է տեղի ունենար դեռ 1000 օր առաջ։ Այս վարչակազմը ձգտում է ապահովել տևական խաղաղություն Հարավային Կովկասում, սակայն չի կարող լինել տևական խաղաղություն, քանի դեռ յուրաքանչյուր հայ ռազմագերի և քաղաքական բանտարկյալ ազատ չի արձակվել ադրբեջանական գերությունից և հնարավորություն չի ստացել վերադառնալ տուն՝ իր ընտանիքի մոտ»,- նշել է նա:

«Իրավական «բեսպրեդելի» անտեսանելի զոհերը»․ Սուրեն Սուրենյանց
2623:36
«ՀՀ անձնագրով ընդամենը 64 երկիր կարող ենք այցելել առանց վիզայի»․ Արտակ Զաքարյան
5723:00
«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ԱԺ-ի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան
5722:06
«Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6921:12
«Մեղքի մեծ բաժինն ունի երկրի ղեկավարությունը, ով հասարակության հետ խոսում է ատելության լեզվով»․ Մանե Թանդիլյան
8120:42
«Մի՛ լռեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին»․ Խաչիկ Գալստյանի ուղերձը
9320:18
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
8819:54
«Դատապարտում ենք անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու արգելքի կիրառումը»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
8619:30