«ՔՊ-ի համար բուկլետ բաժանող շատ «չինովնիկներ» 2017-ին ծառայում էին օրվա իշխանությանը»․ Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մայիսի 8-ին պաշտոնապես մեկնարկեց քարոզարշավը։
Այս օրերին Հայաստանի Հանրապետության բազմաթիվ համայնքներում նույն պատկերն է․ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար փողոցներում բուկլետ բաժանող, սպասավոր դարձած շատ «չինովնիկներ» 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ նույն եռանդով ծառայում էին օրվա իշխանությանը։
Ոչ գաղափար է փոխվել, ոչ արժեք, ոչ էլ սկզբունք։
Այս մարդիկ երբեք չեն ծառայել պետությանը, ժողովրդին կամ ազգային շահին։ Նրանք միշտ ծառայել են միայն իշխանությանը՝ անկախ նրանից, թե ով է եղել այդ իշխանության ղեկին։
Նողկալի է, երբ պետական համակարգում դեռևս կան մարդիկ, որոնց ամբողջ քաղաքական «կենսագրությունը» կառուցված է միայն մեկ սկզբունքի վրա՝ ծառայել նրան, ով տվյալ պահին իշխանություն ունի։
Նողկալի է, երբ պետական պաշտոն զբաղեցնող անձը չունի ոչ հիշողություն, ոչ արժանապատվություն, ոչ էլ պատասխանատվություն սեփական ժողովրդի առաջ։
Եվ որքան էլ նրանք փորձեն թաքնվել վարչական ռեսուրսի, կեղծ հայրենասիրության կամ ցուցադրական հավատարմության հետևում, իրականությունը մնում է անփոփոխ․
Հայաստանի Հանրապետությանը ամենամեծ վնասը միշտ հասցրել են այն մարդիկ, ովքեր ցանկացած ժամանակ պատրաստ են վաճառել իրենց սկզբունքները՝ հանուն աթոռի, պաշտոնի և անձնական շահի։
Զազրելի եք. շաաատ...»։

«Իրազեկում՝ Ապարանի ջրամբարից հնարավոր ջրթողի վերաբերյալ․ հորդորում ենք ցուցաբերել զգոնություն»․ ՆԳՆ ՓԾ
3620:48
«ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարելու առաջարկը քաղաքական հաշվեհարդար է»․ Արա Պապյան
4420:36
«Դատարանը քննում է Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը»․ Վարազդատ Հարությունյան
3520:00
«Վարչական տույժեր են կիրառվել «5-րդ ալիք»-ի և Հ2-ի նկատմամբ»․ ՀՌՀ
5319:54
Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվեց
4919:36
Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացնում են վանդալիզմի հետքերը
7619:18
Լայնածավալ խափանումներ՝ Facebook-ի, Instagram-ի և Messenger-ի աշխատանքներում
5319:06
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
3918:54