«Ոչ աշխատանքային ժամին քաղաքացիական հագուստով զինվորականի զգաստ չկանգնելը, վիձիծիլի, աննորմալ է». Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանն իր քարոզարշավի ժամանակ քաղաքացիական հագուստով մի տղամարդու, ով ներկայացել էր՝ որպես զինվորական, հրամայում է զգաստ կանգնել։ Ավելին՝ զգաստ չկանգնելու համար նա ՊՆ նախարարին կարգադրում է այդ մարդուն ազատել ծառայությունից։
Դա նույնն է, որ ամառային արձակուրդների ժամանակ դպրոցի տնօրենը տեղեկանա, որ իր չարաճճի աշակերտներից մեկը հակաճառել է իր պապիկին, և դրա համար նրան բռնի, հեռացնի դպրոցից։
Իմ կարծիքով, աշխատանքային ժամերից դուրս, քաղաքացիական հագուստով զինվորականների մեծ մասը, հատկապես մերօրյա իրականությունում, վերադասին հանդիպելիս զգաստ չի կանգնում։
Ըստ այդ տրամաբանության՝ նրանց բոլորին պետք է ազատել աշխատանքից, քանի որ մեր բանակի կեսից ավելին ոչ աշխատանքային ժամերին և հատկապես «գրաժդանսկի» հագուստով զգաստ չի կանգնում:
Երբ գնդապետը «Ֆեյսբուք»-ով նամակ է գրում վարչապետին ու գեներալի կոչում ակնկալում՝ դա նորմալ է, իսկ ահա ոչ աշխատանքային ժամին քաղաքացիական հագուստով զինվորականի զգաստ չկանգնելը, վիձիծիլի, աննորմալ է։
Գաղտնիք չէ նաև, որ Ալիևը պահանջում է կրճատել հայկական բանակը, իսկ նմանատիպ դեպքերով այդ կրճատումները «փաթեթավորելու» փորձի պակաս իշխանության ներկայացուցիչները չունեն։
Մի խոսքով՝ առնվազն Օվերտոնի «ֆոռտուշկեն» արդեն բացված է...»։

Հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ-ի Քոնգրեսում ընթանում է մամուլի ասուլիս. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2001:00
«Ինչ որդեր են վխտում սրանց ուղեղներում». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
2300:30
«Մի հոգի կարողացավ միասնական ազգին վերածել կառավարվող բիոզանգվածի». Ալեքս Թովմասյան (տեսանյութ)
3800:24
«Ուշադրության է արժանի Իլհամ Ալիևի տատի՝ Իզզեթ խանումի հիշողություններին անդրադարձը». Վարդան Բալյան
6700:12
ՄԱԿ-ը Հորմուզի նեղուցից տարհանում է 11,000 ծովայինի
10700:04
Հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն համարում
59Երեկ, 23:48
«Հրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները». Գոհար Մելոյան (տեսանյութ)
84Երեկ, 22:36
«Կապի համակարգերին առնչվող համագործակցությունը չի կարող լինել անվտանգ»․ Մանե Թանդիլյան
56Երեկ, 21:42