Քաղաքական ուժերը միայն Meta-ի հարթակներում արդեն հարյուրհազարավոր դոլարներ են ծախսել

Մինչ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը քաղաքական ուժերը միայն Meta-ի հարթակներում արդեն հարյուրհազարավոր դոլարներ են ծախսել, գրում է «Ֆակտոր»-ը։ Ընդամենը երեք ամսում՝ փետրվարի 8-ից մայիսի 8-ը, Facebook և Instagram-ում քաղաքական գովազդի համար վճարվել է ավելի քան 309 հազար դոլար, որի շուրջ երկու երրորդը բաժին է հասել մեկ ուժի՝ «Ուժեղ Հայաստան»-ին ու դրա հետ կապված էջերին։ Այսպես՝ Meta-ի ամենաշատ գովազդատուների առաջին 10 տողից 4-ը պատկանում են նույն կուսակցությանը՝ «Ուժեղ Հայաստան», «Երիտասարդական կառույց/Ուժեղ Հայաստան», «Սամվել Կարապետյան», և գովազդատու է նաև «Մեր ձևով» շարժման էջը, որը գովազդ է ֆինանսավորում «Ուժեղ Հայաստան»-ի համար․ այս բոլորն իրար հետ 3 ամսում Meta-ին վճարել են 210 հազար 322 դոլար՝ 168 գովազդի համար։
Ակտիվ գովազդատու են նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի մյուս անդամները․ «Ապրելու երկիր» կուսակցությունն՝ իր և Մեսրոպ Առաքելյանի ու Մանե Թանդիլյանի էջերով տարածվող 540 գովազդի համար վճարել է 9923 դոլար, իսկ «Հայաքվե»-ն այս 3 ամսում Meta-ին վճարել է 4298 դոլար՝ 648 գովազդի համար։
Երկրորդ խոշոր քաղաքական գովազդատուն «Քաղաքացիական պայմանագիր»-ն է՝ իր հարակից էջերով՝ C News, Civic, «Տիգրան Ավինյան», «Երիտասարդական կառույց/Քաղաքացիական պայմանագիր»՝ ընդհանուր 47 հազար 882 դոլար՝ 146 գովազդի համար։
Երրորդ տեղում է «Ռոբերտ Քոչարյան» էջը՝ 27 հազար 958 դոլար 3 ամսում 86 գովազդի համար։
Նրանց հաջորդում է «Միասնության թևեր»-ը՝ 15 հազար 43 դոլար 54 գովազդի համար։ Սոցիալական հարթակներում քաղաքական գովազդատու են նաև «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3081 դոլար 79 գովազդի համար, «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ը՝ 698 դոլար 9 գովազդի համար, «Անդրանիկ Թևանյան» էջը՝ 513 դոլար 47 գովազդի համար, «Հայկ Մարության»-ը՝ 503 դոլար 1 գովազդի համար, «Արման Բաբաջանյան»-ը՝ 282 դոլար 30 գովազդի համար։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ-ի Քոնգրեսում ընթանում է մամուլի ասուլիս. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2001:00
«Ինչ որդեր են վխտում սրանց ուղեղներում». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
2300:30
«Մի հոգի կարողացավ միասնական ազգին վերածել կառավարվող բիոզանգվածի». Ալեքս Թովմասյան (տեսանյութ)
3800:24
«Ուշադրության է արժանի Իլհամ Ալիևի տատի՝ Իզզեթ խանումի հիշողություններին անդրադարձը». Վարդան Բալյան
6700:12
ՄԱԿ-ը Հորմուզի նեղուցից տարհանում է 11,000 ծովայինի
10700:04
Հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն համարում
59Երեկ, 23:48
«Հրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները». Գոհար Մելոյան (տեսանյութ)
84Երեկ, 22:36
«Կապի համակարգերին առնչվող համագործակցությունը չի կարող լինել անվտանգ»․ Մանե Թանդիլյան
56Երեկ, 21:42