Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ»
![]() 136 Այսօր, 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել առաջադրված քաղաքական ուժերի առաջնորդների կենսագրություններն ու գույքային հայտարարագրերը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է Նիկոլ Փաշինյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարն է։ Նշենք, որ կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո։ Ինչ ունեցվածք ունի Նիկոլ Փաշինյանը Ըստ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ Նիկոլ Փաշինյանը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի մայիսի 8-ից, անշարժ գույք չունի։ Սակայն հայտարարագրում նշված է, որ նա 90 և ավելի օր փաստացի տիրապետել է Երևանի տարածքում գտնվող անհատական բնակելի տան։ Փաշինյանի հայտարարագրում առկա է նաև «Իջևանատուն» ՓԲԸ-ին տրված 49 միլիոն 350 հազար դրամ փոխառություն։ Նա ունեցել է 726 հազար 900 դրամ բանկային ավանդ, իսկ բանկային հաշիվների մնացորդը կազմել է շուրջ 477 հազար դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 700 հազար դրամ և 500 դոլար: Հայտարարագրի համաձայն՝ 2024 թվականի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ընդհանուր եկամուտները կազմել են 80 միլիոն 235 հազար դրամից ավելի։ Այդ գումարից շուրջ 17 միլիոն դրամը եղել է աշխատանքի վարձատրություն։ Նա նաև հայտարարագրել է 6 միլիոն դրամ նվիրատվություն՝ ստացած կնոջից՝ Աննա Հակոբյանից։ Հայտարարագրում նշված են նաև տարբեր բանկերից ստացված վարկեր։ Տարվա վերջի դրությամբ վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է ավելի քան 48 միլիոն դրամ, որից 44 միլիոն 415 հազար դրամը բնակարանի ձեռքբերման նպատակով ստացված պարտավորություն է։ Վարչապետը հայտարարագրել է նաև հանգստի նպատակով իրականացված ճանապարհածախս և կեցության ծախսեր՝ ավելի քան 5 միլիոն դրամի չափով։ Փաշինյանը նաև հայտարարագրել է իր մասնակցությունը «Մեր Տպարանը» ընկերությունում, որտեղ ունի 50 տոկոս բաժնեմաս։ Այդ մասնակցությունը ձեռք է բերվել դեռևս 2009 թվականին։ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է։ Համեմատության համար՝ 2021 թվականի հայտարարագրում Փաշինյանի բանկային ավանդները կազմել էին շուրջ 3 միլիոն դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել էին 27 հազար 701 դրամ և 3.84 դոլար, իսկ կանխիկ միջոցները՝ 790 հազար դրամ և 1800 դոլար, իսկ ընդհանուր եկամուտները՝ շուրջ 13,6 միլիոն դրամ։ Այդ ժամանակ վարկային պարտավորությունները կազմել էին մոտ 1,2 միլիոն դրամ։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական և լրագրողական անցած ուղին Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին Իջևանում։ Սովորել է Երևանի պետական համալսարանում, սակայն ավարտական կուրսում հեռացվել է՝ քաղաքական պատճառներով։ 2012 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի ցուցակով։ 2013 թվականին հիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորումը, որը հետագայում դարձավ կուսակցություն։ Այսպիսով, 2026 թվականի ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը հանրության առաջ է կանգնում ոչ միայն որպես իշխանության արդեն ութ տարվա պատասխանատու, այլև որպես քաղաքական գործիչ, որի գործունեությունն ու որոշումները շարունակում են մնալ հասարակության ամենաքննարկվող և հակասական թեմաներից մեկը։ Մի կողմից՝ նա ներկայացնում է իրեն որպես «թավշյա հեղափոխության» առաջնորդ և համակարգային փոփոխությունների հեղինակ, մյուս կողմից՝ նրա կառավարման տարիները ուղեկցվել են պատերազմով, տարածքային կորուստներով, ներքաղաքական ծանր ճգնաժամերով և շարունակվող հասարակական բաժանարար գծերով։ Այդ ֆոնին նրա գույքային վիճակի, եկամուտների և ֆինանսական պարտավորությունների շուրջ հանրային հետաքրքրությունը միայն աճում է, հատկապես այն պայմաններում, երբ իշխանությունը շարունակում է խոսել թափանցիկության, հակակոռուպցիոն պայքարի և սոցիալական արդարության մասին»: |

«Մարդ պետք է այնպես մեռնի, որ Նիկոլին չխանգարի»․ Տիգրան Քոչարյան
6110:00
«Միայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը հասարակության որոշ մասը մոռացել է»․ Տիգրան Աբրահամյան
8409:36
Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ»
9709:24
ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ»
11409:18
Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ»
12709:06
Ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
13307:06
«Հայկական մշակույթում դավաճանությունը համարվել է ամենածանր մեղքերից մեկը». Արթուր Եղիազարյան
24604:12
«Ոչ աշխատանքային ժամին քաղաքացիական հագուստով զինվորականի զգաստ չկանգնելը, վիձիծիլի, աննորմալ է». Վիտալի Մանգասարյան
24402:06
