Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Իշխող ուժի գործերն այնքան վատ են, որ, մեր տեղեկություններով, պետական գերատեսչություններում անգամ պետական ծառայողներին են պարտադրում մասնակցել քարոզչական աշխատանքներին:
Երբևէ քաղծառայողներին այս չափով չեն ներգրավել նախընտրական պրոցեսների մեջ, այս անգամ նույնիսկ նախընտրական շտաբների աշխատանքներին են ներգրավում: Ոմանց ստիպում են այցելել Երևանի վարչական շրջաններ, շփվել բնակչության հետ, քարոզչություն անել ՔՊ-ի օգտին։
Մինչդեռ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ կետն արգելում է «նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ՝ պետական և համայնքային ծառայողներին (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների), ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին՝ իրենց լիազորություններն իրականացնելիս»։
Պատմում են, որ ՔՊ-ի բուկլետները բաժանելու համար հատուկ գեղեցկադեմ արտաքինով աղջիկների են ընտրում, որ շատերը չմերժեն, սակայն, ասում են՝ դա էլ չի օգնում»:

Հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ-ի Քոնգրեսում ընթանում է մամուլի ասուլիս. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2001:00
«Ինչ որդեր են վխտում սրանց ուղեղներում». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
2300:30
«Մի հոգի կարողացավ միասնական ազգին վերածել կառավարվող բիոզանգվածի». Ալեքս Թովմասյան (տեսանյութ)
3800:24
«Ուշադրության է արժանի Իլհամ Ալիևի տատի՝ Իզզեթ խանումի հիշողություններին անդրադարձը». Վարդան Բալյան
6700:12
ՄԱԿ-ը Հորմուզի նեղուցից տարհանում է 11,000 ծովայինի
10700:04
Հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն համարում
59Երեկ, 23:48
«Հրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները». Գոհար Մելոյան (տեսանյութ)
84Երեկ, 22:36
«Կապի համակարգերին առնչվող համագործակցությունը չի կարող լինել անվտանգ»․ Մանե Թանդիլյան
56Երեկ, 21:42