«Բանակը չպետք է խառնել քաղաքականությանը․ դա կվտանգի երկրի սահմանները»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Որևէ երկրում ընդունված չէ, նույնիսկ չի կարելի բանակի զինտեխնիկան տեղափոխել բաց, չծածկված վիճակում։ Զինտեխնիկայի քողարկված, բրեզենտով ծածկած, թաքուն տեղափոխումը նախևառաջ անվտանգային նպատակով է, որպեսզի ոչ ոք չիմանա, թե ինչ ունի տվյալ երկրի բանակը։
Հայաստանում էլ է այդպես արվել, ու դա նորմալ է։ Բայց վերջին շաբաթներին պարբերաբար տեսնում ենք, որ հատկապես մեծ մայրուղիների վրա օրվա մարդաշատ ժամերին հանկարծ հայտնվում են խոշոր զինտեխնիկա բարձած բեռնատարներ, առանց ծածկելու, այնպես, որ մարդիկ տեսնեն, թե ինչ զինտեխնիկա են տեղափոխում, ռազմական ոստիկանության ուղեկցությամբ, բարձր ձայնային ազդանշաններով ուշադրությունը իրենց վրա են գրավում։
Հասկացող մարդկանց համար ակնհայտ է, որ դա արվում է քարոզչական նպատակներով' առաջիկա ընտրություններին մարդկանց իշխանության կողմը գրավելու համար։ Իբր թե, տեսեք, տեսեք, ինչպիսի զենք է երկիր բերում Նիկոլը։
Իրականում այդ խոշոր զինտեխնիկայի մեծ մասը հնուց մնացած է, որը նորից ներկել են ու հանել մարդամեջ, ժողովրդի աչք են խաբում։
Իսկ ընդհանրապես, բանակը ոչ մի կերպ չպետք է խառնել քաղաքականությանը, քանի որ դա ոչ միայն ամբարոյական է, այլև վտանգում է երկրի սահմանները»:

Քրեական հետապնդում է հարուցվել մահացած ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ
92Երեկ, 19:30
«Կաթողիկոսն ընդունել է «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներին»․ Մայր Աթոռ
85Երեկ, 17:42
«4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով»․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
87Երեկ, 17:30
«Էն քաղաքական գործիչը, որ իր առաջ խնդիր չի դնում, որ էս աղջնակն իր տանն ապրի, քաղաքական գործիչ չի». Սուրեն Սահակյան (տեսանյութ)
113Երեկ, 16:48
«Օդանավակայանում բաժանվող ծանուցագրերն օրինական չեն». Նաիրի Հոխիկյան
90Երեկ, 16:42
«Էսօր ժողովուրդը տեր ա, իշխանությունը՝ ծառա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
82Երեկ, 14:48
««Armat Media»-ից 11 հեռախոս են առգրավել, 2 համակարգիչ». Աղավնի Սուքիասյան (տեսանյութ)
81Երեկ, 14:30
«1937 թիվը վերադարձել է». Կարինե Հարությունյան (տեսանյութ)
84Երեկ, 14:18