Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Բանախոսների մի շրջանակի համար՝ տեղի ունեցող ամեն ինչ Պուտինի ձեռքի գործն է»․ Հակոբ Բադալյան

«Բանախոսների մի շրջանակի համար՝ տեղի ունեցող ամեն ինչ Պուտինի ձեռքի գործն է»․ Հակոբ Բադալյան
42
Այսօր, 16:24

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Մեզանում կա բանախոսների մի շրջանակ, որն առավել քան առանձնահատուկ է։ Այդ շրջանակի համար՝ տեղի ունեցող ամեն ինչ Պուտինի ձեռքի գործն է։ Պուտինից հանրային աչքում կերտում են մի Սուպերմեն, մի գերհզոր ուժ, հետո հանրությանը ուզում են հավատացնել, թե բոլորը Պուտինի պրոյեկտ են՝ իրենցից բացի։

Այ ընկերներ, ո՞վ կարող է համարվել Պուտինի լավագույն պրոյեկտ, եթե ոչ նրանք, ովքեր Հայաստանի հանրությանը բոլոր պատեհ ու անպատեհ առիթներով «հիմնավորում» են, որ տեղի ունեցող ամեն ինչ Պուտինի ձեռքի գործն է։

Ես դրա համար եմ նշում, որ շատ շատերը գուցե իրենք էլ չեն պատկերացնում խորությամբ, որ իրականում մեծ, շատ մեծ հարց է՝ մոլեռանդ ռուսամետներն են Հայաստանում ավելի շատ ծառայում Ռուսաստանի՞ն, թե՞ մոլեռանդ հակառուսները՝ կամա, թե ակամա»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան