Շանը ավտոմեքենային կապած վարորդը հայտնաբերվել է

280
Երեքշաբթի, 12 մայիսի, 2026 թ., 12:00
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է․ «Մայիսի 11-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը շանը մեքենային կապած վարում՝ կենդանու նկատմամբ դրսևորելով դաժան վերաբերմունք։
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը․ նույն օրը Արտաշար գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։
Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»։
Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
64Երեկ, 23:49
Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես
57Երեկ, 23:18
Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը
59Երեկ, 22:42
«Երևանցիների գույքը դարձել է ՔՊ-ի հարկային ախորժակի թիրախը»․ Սարգիս Տեր-Եսայան
114Երեկ, 16:48
«Հենց խոսում է՝ կարծես Իլոն Մասկը լինի»․ Ոսկան Սարգսյան
113Երեկ, 15:24
«Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ ծրագրի մեկնարկը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
124Երեկ, 15:00
«Մեր նպատակը չի լինելու մարդկանց փոխարինել արհեստական բանականությամբ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
121Երեկ, 14:30
«Տհաճ հարցեր լսելիս կորցնում է ինքնատիրապետումը»․ Վարդան Հարությունյան
110Երեկ, 14:12