«Սահմանագոտում կառուցված տները կարող են դառնալ ադրբեջանցիների բնակարաններ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանագոտում կառուցված տները կարող են դառնալ ադրբեջանցիների բնակարաններ.
Տավուշի սահմանագոտու գյուղերում պետական աջակցությամբ, վարկային միջոցներով,16 և 21 միլիոն դրամ արժեքով առանձնատներ են կառուցվել և կառուցվում են։ Որքան էլ դա լավ գործ է, սակայն ծրագրից մեծ են դժգոհությունները։ Իջևան համայնքի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի բնակչուհին, ով անչափահաս 5 երեխա ունի, դժգոհում է, որ ինքը տուն չունի, սակայն վարկային վատ պատմության հետևանքով չի կարող օգտվել այդ ծրագրից, մինչդեռ Այգեհովտի բնակիչ չհանդիսացող բանկային աշխատողները գյուղում առանձնատներ են կառուցել։ Բանկային աշխատողների տներ կան նաև Տավուշի մարզի այլ գյուղերում։ Այդ ծրագրով կառուցված տների զգալի մասը ներկայումս բնակեցված չէ։ Դրանք այլ տեղերում ապրողները կառուցել են որպես իրենց համար ամառանոցներ։ Մայիսի 5֊ին հարցում եմ արել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին, թե այդ ծրագրով կառուցված առանձնատներից քանի՞սն է բնակեցված, սակայն մինչև հիմա պատասխան չեմ ստացել։ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրության դեպքում Ադրբեջանին են հանձնվելու անկլավները՝ Վերին Ոսկեպարը, Սոֆուլլուն, Բարխուդարլուն, Տիգրանաշենը։ Հաջորդ փուլում իրակացվելու է «300 հազար ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան»։ Նշված ծրագրով կառուցված, սակայն չբնակեցված տները կարող են դառնալ Հայաստանում վերաբնակված ադրբեջանցիների բնակարաններ։ Այս տխուր սցենարից կարելի է խուսափել հունիսի 7-ին քվեարկությամբ մերժելով հողատու ստախոսներին»։

Սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
3208:24
Քրեական հետապնդում է հարուցվել մահացած ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ
97Երեկ, 19:30
«Կաթողիկոսն ընդունել է «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչներին»․ Մայր Աթոռ
89Երեկ, 17:42
«4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով»․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
90Երեկ, 17:30
«Էն քաղաքական գործիչը, որ իր առաջ խնդիր չի դնում, որ էս աղջնակն իր տանն ապրի, քաղաքական գործիչ չի». Սուրեն Սահակյան (տեսանյութ)
116Երեկ, 16:48
«Օդանավակայանում բաժանվող ծանուցագրերն օրինական չեն». Նաիրի Հոխիկյան
92Երեկ, 16:42
«Էսօր ժողովուրդը տեր ա, իշխանությունը՝ ծառա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
83Երեկ, 14:48
««Armat Media»-ից 11 հեռախոս են առգրավել, 2 համակարգիչ». Աղավնի Սուքիասյան (տեսանյութ)
83Երեկ, 14:30