«ՀԿԿ-ն ստանձնել է «Ուժեղ Հայաստան»-ի հակաքարոզչական շտաբի դերը»․ Վարդուհի Սարգսյան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հակակոռուպցիոն կոմիտեն ստանձնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հակաքարոզչական շտաբի դերը։ Խնդիրն այն չէ, որ ենթադրաբար հանցագործություն հայտնաբերելու դեպքում չպետք է վարույթներ նախաձեռնվեն և հանցանք կատարողները ազատվեն պատասխանատվությունից, խնդիրն այն է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նախընտրական այս շրջանում իր բոլոր մամլո հաղորդագրություններում դիտավորյալ շեշտում է կոնկրետ կուսակցության անուն՝ ինչը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում անթույլատրելի է՝ օրենսդրորեն արգելված։ Հրապարակում է ոչ ամբողջական ձայնագրություններ՝ որոնք գուցե իրականում այլ բովանդակություն ունեն, սակայն ամբողջական բովանդակությունից կտրելու դեպքում բացարձակ այլ իմաստ են ստանում և ընտրողի գիտակցության վրա ազդեցություն ունենում։ Սա ՔՊ-ի կողմից իշխանական լծակների ակնհայտ չարաշահում է, որին, մեղմ ասած, դեմ չէ ՀԿԿ նախագահը»։

«Իրականում կիրանցցին մերժել է Նիկոլին». Արամ Պետրոսյան (տեսանյութ)
3219:36
ՔԿ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել
3319:24
Հայաստանում կանցկացվեն Եվրոպական հնագիտության օրեր
2819:12
«Ես միշտ նախընտրել եմ գրավել Խարգ կղզին». Թրամփ
7218:39
«Նկարիչների միությունում պետք է կազմակերպվի Վահագն Հովակիմյանի աշխատանքների ցուցահանդեսը»․ Էդգար Ղազարյան
5417:36
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանը նստեցրել է վարկային ասեղի վրա». Ոսկան Սարգսյան
5416:54
«Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի փաստաբանի դեր է ստանձնել»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
6216:30
«Սա ևս մեկ քայլ առաջ էր՝ այս չարիքի իշխանությանը հեռացնելու համար»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
5616:06