«Հիմա ի՞նչ անենք, քոչե՞նք այստեղից, թե՞ քոչացնենք ինչ-որ մեկին»․ Ռոբերտ Քոչարյան

«Երբ սկսվեց պայքարը Արարատ լեռան դեմ, մտածեցի՝ իսկ Մալաթիա-Սեբաստիա անունը տարածքային պահա՞նջ չէ Թուրքիայի նկատմամբ, այս անունը մնալո՞ւ է, թե՞ փոխվելու է․ այդ հարցի պատասխանը չունեմ։ Միգուցե Մալաթիա-Սեբաստիա համայնքը կոնֆլիկտածին համայնք է Թուրքիայի համար, ինչպես ասում է Փաշինյանը, հիմա ի՞նչ անենք, քոչե՞նք այստեղից, թե՞ քոչացնենք ինչ-որ մեկին․ այս հարցը ոնց է լուծվելու, դուք պետք է ասեք»,- այս մասին այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Երկիրը սիրել՝ նշանակում է ամուր պահել երկրի դարպասները, ամո՞ւր են պահել՝ ոչ, ուրեմն՝ չեն սիրում։ Ժողովրդին սիրել նշանակում է ապահովել ժողովրդի անվտանգությունը, իսկ ի՞նչ են արել՝ հրահրել են պատերազմ, պարտվել են այդ պատերազմում, տվել են 5 000 զոհ, 12 000 վիրավոր, և տարածքային կորուստներ, սա՞ է ձեր սերը։ Տարօրինակ սեր է․․․ Քո սերը ուղղի՛ր դեպի Ադրբեջան»,- ընդգծել է Քոչարյանը:

«Այստեղ գլխավոր շահառուն համաշխարհային «թվային իշխանությունն» է»․ Հակոբ Բադալյան
1121:36
«Լիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hшրվшծ է Իրանին»․ Նեթանյահու
7120:21
«Կոնդի զարգացման համար առաջարկվում է պետություն - մասնավոր ներդրող - համայնք համագործակցության մոդելը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5119:36
«Հարավային Կովկասում խոշոր ներդրումային նախագծերի իրացման համար չկան բավարար պայմաններ»․ Արտակ Զաքարյան
6418:48
«Օրը ցերեկով տիեզերական մասշտաբի սուտ է ասում»․ Ոսկան Սարգսյան
9017:54
«ԵԽ-ում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից»․ Դերենիկ Մալխասյան
9317:12
Թրամփի՝ Հնդկաստան այցը սպասվում է 2027-ին
17316:33
«ՍԴ դիմելն անիմաստ համարող քաղաքացիների պահվածքը հասկանալի է»․ Արման Մելիքյան
8216:12