«Իրենց «գցած կտերը» ոչ ոք չպետք է ուտի, թշնամիների առաջ դարպասները պետք է փակել»․ Նարեկ Կարապետյան

««Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողերը՝ ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Եվ դա իրականացնելու համար հիմնական պատասխանատվությունը դրված է պետության վրա»։ Սա Իլհամ Ալիևն է ասել՝ երկու ամիս առաջ՝ բոլոր գիտնականներին հավաքելով։ Հիմա, ես գտնվում եմ մի համայնքում, որտեղ պատմականորեն այս հարցը լուծված է եղել։ Այո՛, այս համայնքը ու Գորիսը չեն համոզվել ժամանակին, ինչքան ուզեցել են մտնել, ճամփել են իրանց։ Կներեք արտահայտությանս համար՝ իրենց «գցած կտերը» ոչ ոք սովետի ժամանակ չի կերել, և հիմա էլ չի ուտելու։ Պատմականորեն հայկական տարածք է, և դուք գիտեք ինչպես տարածքը պահեք հայկական։ Դուք գիտեք՝ ինչպես անեք, որ մեր երկիրը չփոքրանա, սահմանն անցնում է այստեղով, ու մի թիզ հող, առանց պայքարի, դուք չեք տվել իրենց․․․ Մեր պայքարը նրա համար է, որ ադրբեջանցիները չգան Հայաստան։ Եթե այս իշխանությունը վերարտադրվի, շատ արագ Սահմանադրություն են փոխելու։ Եթե Սահմանադրությունը փոխեցին, շատ արագ նոր պահանջ է գալու՝ իրենց իբր վերադարձը։ Դուք էդ հարցը լուծել եք, օգնե՛ք ամբողջ Հայաստանին այդ հարցը լուծի, խոսե՛ք բոլորի հետ, բացատրե՛ք, որ նրանք ունեն քաղցր լեզու, բայց դառը մտքեր։ Թուրքի լեզուն քաղցր է, մտքերը՝ դառը․․․ »,- ասաց Կարապետյանը՝ հավելելով՝ թշնամիների առաջ դարպասները պետք է փակել։

«Հակամարտության վերսկսման դեպքում Իրանը կհարվածի ԱՄՆ-ի բազաներին, որոնք մինչ այժմ հարձակման չեն ենթարկվել». Խամենեիի խորհրդական
12602:09
«Չարժե զարմանալ, եթե հայտարարվի ԹՐԻՓՓ-ի հետ կապված հերթական թղթի ստորագրման մասին»․ Արթուր Դանիելյան
8701:06
«ԿԸՀ–ն մերժեց «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը»․ Լիա Սարգսյան
9100:48
«Շրջանառվում է պատմական իրականության հետ ոչ մի աղերս չունեցող «առասպել»․ Վարդան Ոսկանյան
10200:24
«Արմեն Աշոտյանը կալանավորվեց մեկ ամսով»․ Տիգրան Աթանեսյան
7800:00
«Եթե Նիկոլը իրականում բացահայտի Մարտի 1-ը, դուրս է գալու Սերժի ու ինքն իր վրա»․ Արգիշտի Կիվիրյան
81Երեկ, 23:48
«Ընդդիմության օգտին քվեարկելը յուրաքանչյուրիս պատմական առաքելությունն է»․ Խոսրով Հարությունյան
70Երեկ, 23:36
«Քաղաքական կուլիսներում Նիկոլ Փաշինյանը փորձում է առևտուր անել»․ Նաիրի Հոխիկյան
107Երեկ, 23:30