Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ»
![]() 109 Այսօր, 09:06 «Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես նախորդ, այս ընտրություններում էլ մեծ թվով մարդիկ են մասնակցել ԿԸՀ դասընթացներին, որոնց արդյունքում համապատասխան հավաստագրեր են ստանում, որպեսզի մասնակցեն ընտրական հանձնաժողովների աշխատանքներին։ Մեր տեղեկություններով, այս գործընթացն էլ ՔՊ-ի ուշադրությունից դուրս չի մնացել, որն իշխանափոխությունը կանխելու համար աննախադեպ հնարամտություններ է բացահայտում: Ըստ այդմ, ՔՊ-ն «բացահայտել» է հանձնաժողովների ընդդիմադիր անդամներին և երրորդ անձանց միջոցով նրանց հետ «աշխատանքներ տարել»՝ փորձել է համոզել, որ չմասնակցեն ընտրություններին։ Գաղտնիք չէ, որ ընդդիմադիր ուժերն ակնկալում են, որ հանձնաժողովներում իրենց անդամների միջոցով պետք է ընտրատեղամասերում վերահսկողություն հաստատեն, որպեսզի կեղծիքներ չարվեն: Հիմա փորձում են այդ վերահսկողությունը նվազեցնել: Հարց է ծագում․ եթե ընտրությունները կեղծելու ծրագիր չունեն, ինչո՞ւ են չեզոքացնում հանձնաժողովների ընդդիմադիր անդամներին: Ի դեպ, հանձնաժողովի անդամներն այդ աշխատանքի համար պետական բյուջեից վարձատրվում են: Այս տարի այդ գումարը հանձնաժողովի նախագահի համար կազմելու է 150 հազար դրամ, հանձնաժողովի անդամի համար՝ 75 հազար: Մեր տեղեկություններով, փորձում են ընդդիմության քվոտավորված անդամներին ֆինանսապես շահագրգռել, որ հրաժարվեն ընտրությունների ժամանակ աշխատելուց, ընդդիմադիրները չկարողանան «փակել» ընտրատեղամասերը, և իշխանությունն իր սև գործն անի»: |

«Զորականում մարդկանց միակ մտահոգությունն ու հարցն ուղղված էր ապագային». Նարեկ Կարապետյան
3909:36
«Էս ի՞նչ ա ցույց տալիս». Արամ Գևորգյան
4509:30
Իշխանությունն աշխատում է ընդդիմադիր հանձնաժողովականների ուղղությամբ. «Հրապարակ»
10209:06
«Ուժեղ Հայաստան»-ի գաղտնալսված աջակիցները գործող գյուղապետեր են. «Ժողովուրդ»
12009:00
Սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
10908:24
«Այսքանից հետո ես իր կողքը քայլող քիչ մարդկանց կարող եմ ներել»․ Արմեն Հայրապետյան
21103:06
««Խաղաղության» ջատագովներն ինչի՞ վրա են հույսը դրել՝ կզելով, ուրանալով և զիջելով»․ Վահրամ Մարտիրոսյան
14901:06
«Միջին տարիքի տղամարդը չգիտեր՝ ինչ է Գանձասարը և որտեղ է». Վարդան Ոսկանյան
23000:42
